Բրիտանական Lyst հարթակը նշել է վերջին երեք ամիսների ամենահայտնի ապրանքանիշերն ու իրերը։ Ցանկը գլխավորում է The North Face 1996 Nuptse փքաբաճկոնը. վերլուծաբանները դրա տարածվածությունը բացատրում են նրանով, որ ինֆլյուենսերները հաճախ են այն կրում։ Ավելին, փքաբաճկոնը նորաձեւության միտումների շարքում հայտնվել է 90-ականներին։ Վերջին երեք ամիսների ընթացքում փքաբաճկոնների որոնողական հարցումներն աճել են 174 տոկոսով։
Կտրուկ ավելացել է նաեւ Ugg եւ Birkenstock կոշիկների պահանջարկը։ Birkenstock Boston կոշիկների պահանջարկը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ մեծացել է 367 տոկոսով։ Ugg Classic Mini-ը կանանց համար նախատեսված իրերի ցանկում զբաղեցրել է հինգերորդ տեղը։

Moncler-ը դարձել է 2020թ.-ի չորրորդ եռամսյակի ամենաարագ զարգացող ապրանքանիշը։ Այն բարձրացել է 10 տեղով եւ Lyst-ի կայքում զբաղեցրել ամենահայտնի ապրանքանիշի ցանկի երրորդ տեղը։ Ընկերությունը դա պարզաբանում է Ռիք Օուենսի հետ համագործակղության հաջողությամբ, ինչպես նաեւ նորությամբ այն մասին, որ ապրանքանիշը պատրաստվում է 1,15 մլրդ եվրոյով ձեռք բերել Stone Island ապրանքանիշը։
Gucci-ն պահպանել է տեղն ամենահանրաճանաչ ապրանքանիշերի ցանկում GucciFest կինոփառատոնի, ինչպես նաեւ «Vogue US»-ի շապիկի շնորհիվ, որի համար ապրանքանիշի հագուստով նկարահանվել է Հարի Սթայլզը։ Balenciaga-ն երկրորդ տեղն է զբաղեցրել տեսախաղի ձեւով աշուն-ձմեռ 2021 հավաքածուի թողարկումից հետո։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:08, 23 նոյեմբերի

10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի