«Կրծքազարդ» (մաս I)
Իրենց հանդիպումից երկու ամիս անց նա աղջկան տեսավ բակում: Օֆելյան փոխվել էր, ինչ-որ հիվանդ տեսք ուներ: Նա նորից խղճաց աղջկան: Որոշեց խոսել նրա հետ եւ բացատրել, որ իրենց միջեւ ոչինչ չի կարող լինել: Օֆելյան լսեց նրան եւ մեկ նախադասություն ասաց. «Ես հղի եմ»:
Իր կատաղությունն Անրին հիշում է այսօրվա նման. չէ՞ որ պատրաստվում էր շուտով հայտարարել Առողջապահության փոխնախարարի աղջկա հետ նշանադրության մասին, իսկ ահա այս փորիկով ցեցը հանդուգն կերպով ասում է ինչ-որ հղիության մասին: Սարսափելի զայրացած Անրին նրան հրեց դեպի մեքենան, նստեց ղեկին եւ հիվանդանոց տարավ: Աբորտ, ուրիշ ոչինչ…
Օֆելյան ճանկռոտում էր եւ փորձում դուրս պրծնել, բայց Անրին մեկ-երկու ապտակով նրան զգաստացրեց: «Ինձ լսիր,- ասաց նա մետաղյա ձայնով,- բժիշկն իմ ընկերն է, քեզ պարզապես կմաքրեն, եւ դու կարող ես հանգիստ ապրել: Երեխան քեզ միայն կխանգարի, իսկ այսպես ես քեզ մի քիչ փող կտամ, եւ դու կկարողանաս սկսել քեզ համար ապրել: Բնակարան կվարձես, աշխատանք կգտնես: Ընդամենը 9 շաբաթական հղիություն է, քեզ կմաքրեն ու ազատ կլինես»:
Օֆելյան լաց էր լինում: Նրա ճիչերը լսվում էին ամբողջ հիվանդանոցում, նա աղաչում էր ձեռք չտալ, չսպանել իր երեխային: Հետո նրա ճիչերը լռեցին: Վիրահատարանում լռություն տիրեց… Այդ լռությունն Անրիի վրա սթափեցնող ազդեցություն ունեցավ:
Ո՞վ է ինքը, որպեսզի որոշի, թե ով պետք է ապրի, ով՝ ոչ: Չնայած, մյուս կողմից, ո՞վ է այդ աղջիկը: Ընդամենը մի թափառական, ի՞նչ ճակատագիր կարող է ունենալ:
Բեռլինի օդանավակայանի ժամացույցը ցույց էր տալիս գիշերվա ժամը 02:06-ը: Անձրեւը զայրույթով ու դաժանորեն ծեծում էր օդանավակայանի պատերը: Անրին նորից կոնյակ պատվիրեց, եւ հիշողությունները դանդաղորեն մշուշի նման պարուրեցին նրան:
Օֆելյան մեկ ամիս անց մահացավ: Այդ ժամանակ Անրին հարսնացուի հետ Անթալիայում հանգստանում էր: Բակում ասում էին, որ պատճառն անհաջող աբորտն էր. արյան վարակում: Սկզբում Անրին նույնիսկ նշանակություն չտվեց այդ հանգամանքին: Բայց աստիճանաբար, ժամ առ ժամ, օրեցօր նա սկսեց ընկալել պատահածի ամբողջ բեռը: Նա մանրամասն հիշում էր այն միակ օրը, երբ Օֆելյան անցկացրեց իր հետ: Նրա երջանկությունը, նրա ուրախ աչքերը:
Նա հաճախ հայտնվում էր երազում երեխայի հետ եւ փոքրիկին պարզում դեպի իրեն: Աղջիկ էր, նույնպիսի կանաչ աչքերով: Բայց այդ աչքերը դատարկ էին ու անկենդան: Եվ նա արթնանում էր սառը քրտինքով պատված:
Անրին վաղուց թողել էր բժշկական պրակտիկան, կնոջ հետ նույնպես չստացվեց: Իրենց հարսանիքից մեկ ամիս անց նրա հորը հեռացրեցին աշխատանքից: Ինքն էլ մեկնեց Իսրայելում ապրելու: Եվ ահա վերջերս սոցիալական ցանցերից մեկով իրենց հին բակից մի երիտասարդ կին գրեց ու հանդիպում խնդրեց: Նա Օֆելյայի ընկերուհին էր: Եվ նրանից նամակ ուներ:
Անրին ձեռքի շարժումով մոտ կանչեց մատուցողին եւ վիսկի պատվիրեց: Նամակ Օֆելյայից: Երկարատեւ 10 տարի անց, 10 անձնական դժոխքի տարիներ (գրեթե ամեն օր նա տեսնում էր աղջկան, նա միշտ հանգիստ էր ու սիրալիր): Եվ նա, ծիծաղելով, փոքրիկին իրեն էր տալիս ու ժպտում: Երեխային ասում էր. «Սա քո հայրն է, նա երբեք քեզ չի վնասի»: Նա նայում էր երեխային եւ տեսնում կապույտ դեմք ու ապակե աչքեր: Դրանից հետո նա արթնանում էր ու այլեւս չէր կարողանում քնել:
Այսօր նրա սիրտը սովորականից ուժեղ էր բաբախում: Նա չգիտեր, թե ինչ կա այդ նամակում: Գուցե նա անիծում էր իրեն, իսկ գուցե՝ ներում: Նա չգիտեր: Բայց այն, որ այլեւս չէր կարող այդպես ապրել, պարզ էր:
Ուղիղ ժամը 03:00-ն էր: Հորդառատ անձրեւը չէր դադարում: Սեղանին սեւ անձրեւանոցով մի կին մոտեցավ: Նրա դեմքը ծանոթ էր, բայց այդպես էլ չկարողացավ հիշել, թե ով է:
«Անրին դո՞ւք եք»,- հայերեն հարցրեց կինը: «Այո, Անրին ես եմ»,- պատասխանեց նա: «Սա ձեզ»,- նա ծրար փոխանցեց, ու եւս մեկ անգամ սեւեռուն նայելով նրա աչքերի մեջ՝ կտրուկ շրջվեց ու հեռացավ:
Հին ծրարն այդպես էլ մնաց սեղանին…
Շարունակությունը՝ հաջորդիվ…
Հեղինակ՝ Նիկոլ Հովնկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով