Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Սովամահ էի լինում». Բիլի Այլիշը՝ նիհարելու համար հաբերի պատճառով խնդիրների մասին

10:05, 30 հունվարի

19-ամյա երգչուհի Բիլի Այլիշը (բացի վիրուսային երգերից) հայտնի է իր ոճով ու լայն հագուստի նկատմամբ սիրով։ Բիլի Այլիշը պատմել է, որ դրա ետեւում խորը իմաստ է թաքնված։ Vanity Fair-ին տված նոր հարցազրույցում նա խոստովանել է, որ Gucci-ի, Burberry-ի եւ Louis Vuitton-ի կուլտային օվերսայզ հագուստը կրում է՝ մարմինը թաքցնելու համար ու հավելել, որ դեռատի տարիքից ապրումներ է ունեցել արտաքինի պատճառով։

Նախորդ տարի համացանցում հայտնվեցին պապարացիների լուսանկարները, որոնցում Բիլին շապիկ ու շորտ էր կրում։ Դրանք քննադատության են ենթարկվել բոդիշեյմերների կողմից, որոնք մեկնաբանություններում հարձակվել էին երգչուհու վրա։ Բարեբախատար, Բիլին ընդունել է իր մարմինը, սակայն պատմել է շրջանի մասին, երբ նիհարելու համար հաբեր է ընդունել.

«Մարմնիս հետ սարսափելի հարաբերություններ ունեի։ Երբ հինգ տարի առաջ պարերով էի զբաղվում, կարող էի երկար ժամանակ առհասարակ ոչինչ չուտել։ Սովամահ էի լինում, բայց դիմանում էի։ Հիշում եմ՝ ինչպես նիհարելու համար հաբ ընդունեցի, ինչից հետո միզեցի մահճակալում։ Այդ ժամանակ 12 տարեկան էի։ Խենթություն։ Անկեղծ ասած, ես սկսել եմ լայն հագուստ կրել միայն մարմնիս պատճառով։ Հիմա ինձ ավելի առողջ ու ամբոջղական եմ զգում դեռահասության շրջանի հետ համեմատ։ Բայց ես տեղյակ եմ, որ մարմինս ատում է ամբողջ համացանցը»։

Բիլին բազմաթիվ անգամներ խոսել է իրեն չընդունելու եւ բոդիշեյմինգի թեմայի մասին. երգչուհու խոսքով՝ ինքը դրա հետ բախվում է գրեթե ամեն օր։ «Ահա ձեզ սենսացիա. ես ինձ երբեք ցանկալի չեմ զգացել։ Երբեմն ես տղայի նման եմ հագնվում, երբեմն՝ պարծենկոտ աղջկա նման։ Հաճախ եմ ինձ ծուղակում զգում, որը սեփական ձեռքերով եմ ստեղծել։ Երբեմն ինձ թվում է, որ շրջապատն ինձ պարզապես որպես կին չի ընդունում»,- նշել էր Բիլին։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Getty Images/Frederic J. Brown /AFP, Jeff Kravitz/Getty Images

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել