NEWS.am STYLE-ը շարունակում է կիսվել հետաքրքիր փաստերով հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ջոս Ուիդոնի՝ 2015թ․-ի «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը» ժապավենի մասին։ Եվ այսպես…
1․ Սիրշան Ռոնանի ու Սաշա Փիթերսի թեկնածությունը դիտարկվել է Վանդա Մաքսիմոֆի՝ «Կարմիր կախարդի» դերի համար։ Լինդսի Լոհանը եւս փորձել է լսումներին մասնակցել։ Արդյունքում դերը ստացել է Էլիզաբեթ Օլսենը։
2․ Ֆիլմում Ալտրոնն արտաբերում է «No Strings On Me» («Ազատ եմ բոլոր կապերից») արտահայտությունը․ սա մեջբերում է «Պինոկիո» մուլտֆիլմի «I've Got No Strings» երգից։
3․ Սքարլեթ Յոհանսոնը ֆիլմի նկարահանումների ընթացքում հղի է եղել, այդ պատճառով երեք դուբլյոր է աշխատել, ինչը մյուս դերասանների շրջանում լուրջ խառնաշփոթ է առաջացրել։ Քրիս Էվանսը պատմել է, որ ամեն ինչ հասել է նրան, որ ինքը բարեւել ու խոսակցություն է սկսել նրանցից մեկի հետ եւ միայն զրույցի ընթացքում է հասկացել, որ իր առաջ Յոհանսոնը չէ։
4․ Ջոս Ուիդոնից մի ամբողջ տարի է պահանջվել Ահարոն Թեյլոր Ջոնսոնին համոզելու համար խաղալ Պիետրո Մաքսիմոֆի՝ «Սնդիկի» դերը։ Ջոնսոնին նույնիսկ խնդրել են քաշ կորցնել դերի համար, քանի որ նա չափազանց մկանուտ տեսք ուներ։
5․ Կոմիքսներում Ալտրոնը ստեղծվել է Հենք Փիմի կողմից (Մարդ-մրջյուն)։ Ֆիլմում Ալտրոնը Թոնի Սթարկի գաղտնի նախագիծն է։
6․ Կոմիքսներում «Կարմիր կախարդն» ու «Սնդիկը» մուտանտներ են։ Սակայն ֆիլմում նրանք իրենց ուժերը ստացել են «Հիդրա» կազմակերպության էքսպերիմենտների շնորհիվ։ Այդ փոփոխությունը կապված էր նրա հետ, որ այդ ժամանակ «20th Century Fox»-ն պատկանում էին «Իքս Մարդիկ» ֆրանշիզի իրավունքները եւ մուտանտների կոնցեպտը։ Փոփոխությունը նախատեսված էր իրավաբանական խնդիրներից խուսափելու համար (թեեւ ռուսական տեղայնացված տարբերակում նրանց մուտանտ են անվանում)։
7․ Փոլ Բետանին միակն էր, ում դիտարկում էին Վիժենի դերի համար։ Ռեժիսոր Ջոս Ուիդոնի խոսքով՝ քանի որ Փոլի ձայնով խոսում էր արհեստական ինտելեկտ Ջարվիսը, բնական կլինի, եթե նա էլ խաղա դերը, քանի որ Վիժենը Ջարվիսի էության տրամաբանական շարունակությունն է։
8. Սեւ այրու մոտոցիկլը Harley-Davidson Livewire է (էլեկտրական նախատիպ)։ Մոտոցիկլետը ԱՄՆ-ում ֆիլմի շրջագայության ընթացքում՝ ստուգելու համար ժապավենի պահանջարկը շուկայում։
9. Ջեյմս Սփեյդերը Ուիդոնի միակ ընտրությունն էր Ալտրոնի դերի համար։ Ջեյմսի նկարահանումների առաջին օրը մյուս դերասաններն այնքան տպավորված էին նրա ելույթով, որ առաջին դուբլից հետո ծափահարել են նրան։
10. Նախնական սցենարում Ալտրոնը ստեղծված էր կառավարության կողմից՝ Վրիժառուների դեմ զենq ունենալու համար, սակայն Ալտրոնը ընդվզում է իր ստեղծողների դեմ, իսկ Վրիժառուները ստիպված են լինում կրկին միավորել ուժերը նրան կանգնեցնելու համար։ Սակայն սցենարի այս տարբերակը փոխվել է։
11. Marvel Studios-ի ավանդույթի համաձայն՝ ժապավենը ենթագրերից հետո տեսարան ունի։ Դրանում Թանոսը ձեռնոց է դնում եւ պատրաստվում անձամբ հավաքել անվերջության քարերը։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների