Երգչուհի Սվետլանա Լոբոդան մարզչի կարգավիճակով վերադարձել է «Մանկական ձայնը» նախագիծ։ Այս մասին ասված է ռուսական «Առաջին ալիք»-ի հաղորդագրությունում, հայտնում է Lenta.ru-ն։
«Ես վերադառնում եմ՝ ամենատաղանդավոր երեխաներին օգնելու սկսել իրենց աստղային ճանապարն ու անսանձ ուժ տալու չվախենալ հավատալ նրան, որ բեմի համար ծնվածը պարտադիր կգրավի այն»,- հեռուստաալիքը մեջբերել է երգչուհու խոսքերը։
2019թ․-ին Լոբոդան լքել է «Մանկական ձայնը» նախագիծը երգչուհի Ալսուի դստեր հետ կապված սկանդալից հետո, որի մարզիչն ինքն էր։ Լոբոդայի պրոդյուսեր Նատելա Կրապիվինան այդ ժամանակ հայտարարել է, որ երգչուհին դժվար թե շարունակի մասնակցությունը շոուին։ «Կարծում եմ՝ մեզ համար «Ձայնի» պամությունն ավարտված է»,- նշել էր Կրապիվինան։
«Մանկական ձայնը» «Ձայնը» հեռուստատեսային նախագծի տարբերակ է՝ նիդերռլանդական «The Voice Kids» ձեւաչափի ադապտացիան։ Ինչպես մեծերի դեպքում, մանկական նախագծի մասնակիցները եւս մրցում են վոկալային տվյալներով՝ մի քանի փուլ անցնելով։
Լոբոդայի թիմի անդամի՝ Միկելա Աբրամովայի մասնակցությամբ սկանդալը սկսել է 2019թ․-ի ապրիլին։ Հանդիսատեսը կասկածի տակ է դրել հեռուստանախագծի ութերորդ եթերաշրջանի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ նա հաղթանակ էր տարել։ Group-IB ընկերությունը ձայների արհեստական ավելացում է հայտնաբերել հօգուտ Աբրամովայի, ինչի արդյունքում ռուսական «Առաջին ալիքը» չեղարկել է մրցույթի արդյունքներն ու հաղթող համարել եթերաշրջանի բոլոր մասնակիցներին։ Այս պատմությունից հետո հեռուստաալիքը փոխել է քվեարկության համակարգը։
10 ամիս անց Քսենիա Սոբչակի հետ հարցազրույցում Ալսուն խոստովանել է, որ հօգուտ դստեր ձայներ է գողացել։
Լուսանկարը՝ Facebook
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:30, 3 նոյեմբերի
Նախկին պրոֆեսորը դատապարտվելէ կնոջ սպանության համար՝ այն բանից հետո, երբ, ըստ մեղադրանքի, նրան շանտաժի են ենթարկել իր մերկ լուսանկարների միջոցով16:04, 3 նոյեմբերի
ReAnimania-ն 18 տարեկան է․ միջազգային փառատոնն ընդլայնում է ծրագիրն ու հանդես գալիս նոր նախագծերով15:05, 3 նոյեմբերի
Նիկոլաս Քեյջն ասում է, որ Մալիբուի իր տան մոտ առաջացած փոսի պատճարով ներկայումս «մի փոքր անօթևան է» զգում14:23, 3 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը կիպ զգեստով ցուցադրել է իր շքեղ կազմվածքը «All’s Fair» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ13:18, 3 նոյեմբերի

12:30, 3 նոյեմբերի
Մոտոցիկլետով մահացու վթարից երկու օր անց ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդի ընտանիքը հայտնել է, որ նա կյանքի ընթացքում պայքարել է ալկոհոլի հետ կապված խնդիրների դեմ11:29, 3 նոյեմբերի
Ջոնի Դեփը յոթ տարվա դադարից հետո վերադառնում է հոլիվուդյան մեծ կինոարտադրություն՝ Էբենեզեր Սքրուջի կերպարում անճանաչելի դառնալով10:30, 3 նոյեմբերի

09:00, 3 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 2 նոյեմբերի
Կենդանի զեբր, սև խավիար և կենդանիների կերպարներով հյուրեր․ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր նստավայրում «Վայրի ջունգլիներ» թեմատիկ երեկույթ է կազմակերպել22:27, 2 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը հայտնվել են Թոմաս Մարքլի՝ մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված սկանդալի կենտրոնում21:06, 2 նոյեմբերի
Մայքլ Ջեքսոնի որդիները՝ Փրինսն ու Բիգին, ցանկանում են վերականգնել Neverland կալվածքի բարեգործական առաքելությունը՝ այն կրկին դարձնելով հիվանդ և անապահով երեխաների ուրախության աղբյուր