Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Հետաքրքիր փաստեր ամենատարօրինակ թղթադրամների ու մետաղադրամների մասին

21:12, 20 փետրվարի

Կան թղթադրամներ, որոնք ասես արվեստի գործ լինեն եւ իսկապես զարմացնում են բոլորին։ Ահա հենց այնպիսի թղթադրամներն մասին էլ ցանկանում ենք պատմել ձեզ։

Մեր ուշադրությունից չվրիպեց հայտնի նկարիչ եւ անիմատոր Ուոլթ Դիսնեյի «փողը». չէ՞ որ նրա հեքիաթային աշխարհը նույնպես պետք է իր թղթադրամն ունենա։ Դրանք հայտնվել են 1987թ-ին եւ այժմ գոյություն ունեն 50, 10, 5 եւ 1 դիսնեյական դոլարներ։ Միակ տարբերությունն այն է, որ այս թղթադրամների վրա պատկերված են ոչ թե նախագահներ, այլ Դիսնեյի մուլտհերոսներ։

Պալաոի կղզում ստեղծել են յուրահատուկ մետաղադրամներ, որոնք կոչվում են «Դրախտային բույրեր»։ Մետաղադրամի վրա պատկերված է կոկոս, սակայն այն գրավում է ոչ միայն իր տեսքով, այլեւ նրանից բուրող հոտով։

Երեք տարի առաջ «Թիթեռնիկ» մետաղադրամը ցնցեց բոլորին, որը  ճանաչվեց աշխարհի ամենագեղեցիկ մետաղադրամներից մեկը։ Այն պատրաստված է արծաթից։ Դրա անվանական գինը կամերունական 1000 ֆրանկ է։ Մետաղադրամի վրա գեղեցիկ ծաղիկ է պատկերված, որի վրա նստած է թիթեռնիկը։ Հատկանշական է, որ այդ թիթեռնիկը ոսկերչական ճշգրտությամբ է ստեղծվել։ Աշխարհում այս մետաղադրամից ընդամենը 2500 օրինակ կա։

Խոսող մետաղադրամ. դրա վրա պատկերված է Ջոն Քենեդին։ Թվում է՝ զարմանալի ոչինչ չկա, սակայն մետաղադրամի վրա առկա է հատուկ կոճակ, որը սեղմելով կարելի է լսել հետեւյալ հայտնի արտահայտությունը. «Հպարտ եմ, որ բեռլինցի եմ»։

«Արծաթե բուրգ» մետաղադրամը թողարկվել է Հովարդ Քարթերի (մարդ, ով հայտնաբերել է Թութանհամոնի դամբարանը) մահվան 70-ամյակի կապակցությամբ։ Մետաղադրամի վրա դամբարանի գերեզմանների պատերի պատկերներն են։

Ութ տարի առաջ Մոնղոլիայում սկսեցին թողարկել մի մետաղադրամ, որի վրա պատկերված է անհետացման եզրին գտնվող թռչուն։ Այն գրավեց բոլորի ուշադրությունն ամբողջ աշխարհում։ 2011թ-ին սկսեցին թողարկել «Ուրալյան բու» անունով մետաղադրամներ, որի պատրաստման համար բարձրակարգ արծաթ են օգտագործում։ «Ուրալյան բուի» գինը կազմում է 1.5-3 հազար դոլար։

Մեծ աղմուկ բարձրացրեցին նաեւ Սոմալիում թողարկված մետաղադրամները։ Սահմանափակ թվով թողարկված այս մետաղադրամները հիշեցնում են հիսունականների ռոք-ն-քոլը եւ իրենց տեսքով կիթառ են նման։

«Դինոզավրի կմախք» մետաղադրամի մի կողմում դինոզավր է, իսկ մյուսում՝ Էլիզաբեթ 2-րդը։ Այս մետաղադրամը կարելի է հանդիպել Կանադայում, եւ դրա անվանական գինը կազմում է 25 ցենտ։

Պետք է նշել նաեւ, որ կա գումարի մի տեսակ, որը ոչ թղթադրամի, ոչ էլ մետաղադրամի տեսք ունի։ Այն պատրաստված է քարից, փայտից եւ անգամ սննդամթերքից։ Յան կղզում վճարելու համար պաշտոնապես օգտագործվում է Ռաի քարերը՝ հինգ մետր տրամագծով։ Ի դեպ, այս քարերի արժեքը պայմանվորված է դրանց կշռով։ Քարի արժեքը նաեւ գնահատվում է ըստ այն մարդկանց թվի, ովքեր մահացել են այն տեղափոխելու ժամանակ։ Որքան շատ են զոհերը, այնքան թանկ է քարը։

 

 

Աղբյուրը՝ mif-facts.com.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել