«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Մաքրուհին անսպասելիորեն Gucci-ի մոդել է դարձել

11:13, 26 փետրվարի

Լոնդոնի բնակչուհի Կլարա Լուիզան, որն աշխատել է որպես մաքրուհի, հաջողակ մոդել է դարձել եւ նկարահանվել իտալական Gucci նորաձեւության տան համար։ 24-ամյա աֆրոամերիկուհու անհավանական պատմության մասին գրել է Metro-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ 2019թ․-ին FOMO Models մոդելային գործակալության տնօրեն Ռոբ Ուիլսոնը փողոցում նկատել է 24-ամյա աֆրոամերիկուհի Կլարա Լուիզային։ «Ռոբը տեսավ ինձ, երբ  մարզասրահ էի գնում ու հարցրեց՝ արդյոք ես մոդելային բիզնեսում աշխատանքի փորձ ունեմ։ Ես ասացի՝ ոչ, բայց մենք, ամեն դեպքում, խոսքեցինք, ու նա ինձ առաջարկեց քասթինգի մասնակցել»,- ասել է հերոսուհին։

Աղջկա բախտը բերել է, եւ նրա թեկնածությունը հաստատվել է գերմանական «Picton» ամսագրում նկարահանումների համար։ Դրանից կարճ ժամանակ անց Լուիզան պայմանագիր է կնքել Gucci ապրանքանիշի գովազդային տեսահոլովակում նկարահանվելու համար։ «Սա հիասքանչ փորձ է, որը փոխել է իմ կյանքը։ Ես նույնիսկ չէի մտածում, որ իմ արտաինքը համապատասխանում է նորաձեւության ոլորտում աշխատանքի համար։ Հիմա ես զգում եմ, որ այդ ոլորտում հարթում եմ ճանապարհս եւ կարող եմ իմ թոռներին ասել, որ ես Gucci-ի մոդել եմ»,- նշել է անգլուհին։

Հերոսուհին ընդգծել է, որ նոր կարիերան ոչ մի կերպ չի փոխել իր կենսակերպը։ Նրա խոսքով՝ ինքը նախկինի նման երազում է ուսուցիչ դառնալ եւ իր կյանքը հայտնի մարդու դերում չի պատկերացնում։ «Ես դեռ արեւելյան Լոնդոնից սովորական աղջիկ եմ։ Կյանքը մեզ տրված է ապրելու եւ վայելելու համար։ Բաց մի թողեք հնարավորությունները, որոնք հայտնվում են ձեր ճանապարհին»,- եզրափակել է Լուիզան։

Լուսանկարները՝ Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search