Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոսը, «Սոբեսեդնիկ»-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու իր որդին երգչուհի Ալլա Պուգաչովայից բաժանվելուց հետո նորից չի ամուսնացել։ Նրա խոսքով՝ արտիստը միշտ միայն մեկին է սիրել։ Կիրկորով ավագը վստահ է, որ սիրել է միայն Պուգաչովային, այդ պատճառով հիմա միայնակ է։
Արտիստի հայրը մեկնաբանել է նաեւ որդու արձագանքը «Маска» շոուից Ազիզայի հեռանալու վերաբերյալ։ Որոշ երկրպագուներ ենթադրել են, որ երգիչը մինչ այժմ նրա հանդեպ զգացմունքներ ունի։ «Նա միշտ սիրում է մեկին։ Այդ առումով նա ինձ է նման։ Թեեւ Ազիզան հիմա հիանալի տեսք ունի, երիտասարդ»,- ասել է Բեդրոսը։
Ավելի վաղ երաժշտական քննադատ Սերգեյ Սոսեդովը նկարագրել էր երգիչ Ֆիլիպ Կիրկորովի եւ երգչուհի Ալլա Պուգաչովայի հարաբերությունները։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե երգիչները ցանկացել են չշփվել միմյանց հետ, նրանց մոտ «ոչինչ չէր ստացվի»։ Նա նաեւ «անհեթեթություն» է անվանել տեղեկատվությունն այն մասին, որ արտիստները չեն շփվում։
Ֆիլիպ Կիրկորովի հետ ամուսնությունը Պուգաչովայի համար չորրորդն է եղել։ Նրանք ամուսնացել են 1994թ․-ին, սակայն 11 տարի անց բաժանվել են։ Ավելի ուշ երգչուհին ամուսնացել է հումորիստ Մաքսիմ Գալկինի հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:43, 4 հուլիսի
«Չքնաղ հայուհի»․ ինչ զգեստ է ընտրում Սիլվա Հակոբյանը երեկոյան կերպարի համար23:12, 4 հուլիսի
Վիկտորյա Բեքհեմը խոստովանել է, որ ուտում է նիհար մնալու համար22:46, 4 հուլիսի
«Որքան թանկ եւ որքան չգնահատված բան է կյանքը»․ Իրինա Թովմասյան (ֆոտո)22:12, 4 հուլիսի
Ալյոնա Ժիգալովան բացահայտումներ է արել «Լասկովիյ մայ» խմբի վերաբերյալ21:50, 4 հուլիսի
«Կարեկցանքով վերաբերեք այն մարդկանց, որոնք ձեզ տանել չեն կարողանում, բայց շարունակում են սուտ ժպտալ եւ ընկերություն անել»․ Լիլու21:12, 4 հուլիսի
6 նշան, որ ձեզ խաբում են20:52, 4 հուլիսի
«Սիրել, հիշել ու փայլել միայն մեկի համար»․ Նազենի Հովհաննիսյան20:14, 4 հուլիսի
«Որդուն աղջիկ է դարձնում»․ Տուտա Լարսենը պատասխանել է հեյթերներին (ֆոտո)19:38, 4 հուլիսի
«Արարատ լեռն է, գեղեցի՞կ է»․ Դավա Մանուկյանը Հայաստանում է (վիդեո)19:12, 4 հուլիսի
Լայմա Վայկուլեի ամուսինը մեկնաբանել է երգչուհու՝ Լատվիայում ունեցած պարտքերի մասին լուրերը18:29, 4 հուլիսի
«Երբ տխրում եմ, վերանայում եմ «Հրազդան» մարզադաշտի ելույթը»․ Կիրկորովն այցելել է Հայաստանում Ալլա Պուգաչովայի համար նշանակալի վայրեր18:22, 4 հուլիսի
Մայր ու որդի․ Քրիստինե Պեպելյանը հիացրել է ընտանեկան լուսանկարով