Առասպել №1
Ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ է լիովին ազատվել ճարպոտ սննդից
Ինչ վերաբերում է ճարպին, դրանում լուծվում են մի շարք վիտամիններ, այնպես որ անհնար է լիովին հրաժարվել դրանից: Օրինակ` ճարպի պակասը կհանգեցնի Е վիտամինի պակասի (դա կարեւոր է վերարտադրողական գործառույթի համար), D վիտամինի պակասի (անհրաժեշտ է ոսկրերի համար), А վիտամինի պակասի (անփոխարինելի է տեսողության համար): Ճարպերի երկու տեսակ գոյություն ունի. Դժվարահալներ եւ պոլիչհագեցածներ: Առողջությանը վնաս չհասցնելու եւ չգիրանալու համար գերապատվությունը տվեք վերջիններին: Թող ձեր սննդակարգում գերակշռեն ձուկը, միսը, թռչնամիսը, կաթնամթերքները:
Առասպել №2
Նիհարելու համար սեւ հացը սպիտակից լավ է
Այո, սեւ հացն ավելի օգտակար է: Կալորիականությամբ սեւն ու սպիտակը գրեթե միանման են, բայց սեւ հացը թխում են ավելի կոպիտ ցորենից, դրանում ավելի շատ են В խմբի վիտամինները եւ սննդային մանրաթելերը (օգնում են խուսափել փորկապությունից, որոնցով հաճախ տառապում են գեր մարդիկ): Նման հատկություններ ունի նաեւ թեփից պատրաստված հացը:
Առասպել №3
Նիհարելու համար անհրաժեշտ է ավելի շատ բանջարեղեն եւ միրգ ուտել
Իհարկե դրա հետ դժվար է վիճել: Բայց չարժե մոռանալ, որ որոշ մրգերում բավականաչափ շատ են կալորիաները (օրինակ` խաղողում կամ բանանի մեջ): Դա չի նշանակում, թե չի կարելի դրանք օգտագործել, ուղղակի պետք չէ չափից շատ ուտել: Իմիջիայլոց, բանջարեղենները եւս կարող են կալորիական լինել: Ինչպե՞ս: Հեշտորեն: Եթե յուղի վրա տապակենք: Այդ պատճառով ավելի լավ է դրանք շոգեխաշել. Պակաս համեղ չէ եւ շատ օգտակար է:
Առասպել №4
Քաղցը նիհարելու երաշխիք է
Նկատի ունեցեք. նախ քաղցած մնալու ընթացքում կիլոգրամներն արագ կորչում են, բայց հետո արագ վերադառնում են: Եթե դուք քաշ գցելու նման միջոց եք ընտրել, դրանից հետո անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել սեփական սննդակարգը եւ կենսակերպն ընդհանուր առմամբ: Ընդհանրապես դիետոլոգները նման խորհուրդ են տալիս. Պետք է ոչ թե քիչ ուտել, այլ ճիշտ: Սննդից հրաժարվելը օրգանիզմին ստիպում է օգտակար կալորիաներ կուտակել, իսկ դա նշանակում է ճարպի պահուստներ:
Առասպել №5
Սննդակարգ կամ ֆիզկուլտուրա. ինչ-որ բան, միայն թե օգնի նիհարել
Ավելորդ կիլոգրամների դեմ պայքարելու համար ընդամենը մի բանը հերիք չէ: Ոչ մի սննդակարգ չի բացառում ֆիզիկական ծանրաբեռնվածության ավելացումը: Օրինակ` մի ափսե կաթի շիլան «ծախսելու» համար անհրաժեշտ է մեկ ու կես ժամ պատուհան լվանալ: Ձեզ համար դժվար է միաժամանակ սննդակարգի հետեւել եւ գնալ մարզասրահ: Այդ դեպքում սկզբի համար մի քիչ նիհարեք դրանից հետո ձեզ համար հեշտ կլինի մեծացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Միայն այդ դեպքում է հնարավոր կայուն արդյունքի հասնել:
Աղբյուրը` Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է