«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Խորհուրդ ենք տալիս դիտել». O bella ciao. «Թղթե տուն»

20:35, 26 մարտի

Կողոպուտի եւ արկածախնդիրների մասին ֆիլմերը միշտ էլ կինոսերների մեծ բանակ ունեն, սակայն «Օուշենի ընկերներից» հետո թվում էր, թե ժանրը փոքր-ինչ իրեն սպառել է, ինչպես ժամանակին վեսթերնի ժանրը։ Բայց, վերածնունդը եկավ այնտեղից, որտեղից ոչ ոք չէր էլ կարող մտածել։

NEWS.am STYLE-ը ներկայացնում քրեական դրամա ժանրի «Թղթե տուն» սերիալը: Այն հեռարձակվում է իսպանական Antena 3 ալիքով եւ Netflix-ի սթրիմինգային ծառայությունում 2017 թվականի մայիսի 2-ից մինչեւ օրս: Թողարկվել է արդեն 4 սեզոն, 5-րդ եզրափակիչ սեզոնը ենթադրաբար կհեռարձակվի 2021թ․ մայիսի 8-ից։

Նախագծի շոուրաններն է Ալեքս Պինան, գլխավոր դերերում են Ալվարո Մորտեն, Ուրսուլա Կորբերոն, Իցիար Իտունյոն, Խայմե Լորենտեն, Պեդրո Ալոնսոն եւ ուրիշներ:

Գործողությունը ծավալվում է մի խումբ արկածախնդիրների շուրջ, որոնք քաղաքների անվանումներն օգտագործում են որպես իրենց մականուններ, նրանց ղեկավարում է խորհրդավոր «Պրոֆեսորը»: Նրանց ծրագիրը Իսպանիայի թագավորական դրամահատարանից 2,4 մլրդ եվրո գողանալն է։

Հասկանալի է, որ նկարահանել ինչ-որ օրիգինալ բան այս ժանրում պարզապես անհնար է, բայց իսպանացիները լավ փորձ արեցին։ Անսպասելի սյուժետային շրջադարձերը, հետաքրքիր, վառ հերոսները, դրայվը  եւ փոխհրաձգությունը, այս ամենը պատկերված է գերազանց։ Դե, այո, երբեմն, կա որոշակի ձգձգվածության զգացում, բայց շատ չնչին, այնպես որ, ընդհանուր առմամբ, դիտվում է մեկ շնչով։

Սերիալի հիմնական ձեռքբերումը կարելի է համարել, առաջին պլան մղված, գլխավոր հերոսի մտավոր ունակությունները: Մարդկային մտքի հանճարը սյուժեի այն առանցքն ու շարժիչն է, որի շնորհիվ սերիալը հայտնվել է Netflix-ի դիտումների թոփերում։ Մենք արդեն  հոգնել ենք նույնատիպ «էքշն» տեսարաններից եւ պայթյուններից, իսկ այստեղ մեզ տալիս են ոչ միայն խելացի հերոսներ եւ նրանց հակադրվողներ, այլ նաեւ առաջարկում են հանելուկներ, մտորումների մղում եւ սյուժետային ընտիր թվիստներ։

Մեր այն ընթերցողները, որոնք ժամանակին հիանում էին «Փախուստ» սերիալի Մայքլ Սքոֆիլդի խելքով ու հնարամտությամբ,  արժանիորեն կգնահատեն նաև «Թղթե տունը»։

Բայց, ինչպես հայտնի է, լավ գաղափարը, ոչինչ է առանց լավ մշակված եւ կերտված կերպարների։ Եվ այստեղ նույնպես սերիալը հաճելիորեն զարմացնում է: Մեծ առավելությունն այն էր, որ բոլոր դերասանները անհայտ են հանրությանը, եւ, հետեւաբար, հանդիսատեսին հետաքրքիր է դիտել նրանց խաղը, բացահայտելով ինչ-որ նոր բան։

Ալվարո Մորատե - Սերխիո Մարկինա / Սալվադոր Մարտին / «Պրոֆեսոր» - այս հերոսում համադրվում են հանճարեղ մարտավարն ու ռազմավարը և կենցաղային հարցերում միամիտ, սովորական մարդը:

Կարելի է ենթադրել, որ եթե նրա բարոյական կողմնացույցը չլիներ, ապա նա միանգամայն կարող էր դառնալ Արթուր Կոնան Դոյլի կերպարներից մեկը՝ հանցաշխարհի  Նապոլեոնը։

Իսիար Կուտունյո - Ռաքել Մուրիլյո / «Լիսաբոնը» փորձառու տեսուչ եւ բանակցող է, խիստ կին, որը մեծ խնդիրներ ունի անձնական կյանքում: Պրոֆեսորն ու տեսուչը խաղ են վարում, կարծես մարմնավորում են երկու աշխարհներ, քրեական և իրավական։ Սակայն, տարբերությունը նրանց միջեւ այնքան էլ մեծ չէ, արկածները եւ արկածախնդրությունը ակնհայտորեն նրանց սրտով են։

Պեդրո Ալոնսո - Անդրես դե Ֆոնոյոսա / «Բեռլին»: Առավել խարիզմատիկ անձը  ամբողջ այս խմբավորումում։ Գործի մարդ եւ դաշտային առաջնորդ, որը վիրաբուժական ճշգրտությամբ գիտի, թե ինչ եւ ինչպես պետք է անել, բայց միեւնույն ժամանակ, նրան  օտար չեն ինքնաբուխ գործողությունները։

Խայմե Լորենտե - Դանիել Ռամոս / «Դենվեր»: Երիտասարդ, որին կարելի է իրավամբ անվանել թիմի հոգին ու սիրտը։ Հեռուստադիտողը, իհարկե, հիանալու  է այլ կերպարներով՝ նրանց մտքի թռիչքով կամ առաջնորդի հատկանիշներով, բայց ասոցացանելու է իրեն հենց «Դենվերի» հետ։ Զվարճալի, հումորով, խարիզմայի չափաբաժնով եւ վարակիչ ծիծաղով: Բայց ամենակարեւորն այն է,  որ Լորենտեն կարողացել է ցույց տալ իր կերպարին որպես մի հասարակ հոգով և սրտով երիտասարդի, որին ուզում ես ապրումակցել։

Ի վերջո, մենք ունենք ընտիր սերիալ, որը շարունակում է լարված պահել հանդիսատեսին յուրաքանչյուր սերիայում։ Մինչեւ նոր սեզոնը բան չի մնացել, այնպես որ սպասում ենք նոր շրջադարձերի ու հանցավոր սխեմաների, որոնց վերջնական նպատակն իրականում ոչ այնքան փողն է, որքան սոցիալական անարդարության վրա կառուցված պետական համակարգը կոտրելու փորձ։ Կարճ ասած, հողերը գյուղացիներին, գործարանները՝ բանվորներին։

Սերիալը նաև կարողացել է վերականգնել  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների իտալական պարտիզանական «Բելլա Չաո» երգը, որն էլ խորհրդանշում է համակարգի դեմ այդ պայքարը։ Ի դեպ, հեռուստատեսային շարքի թողարկումից հետո Եվրոպայի շատ երկրներում սոցիալական բողոքները տեղի են ունեցել հենց Bella ciao-ի հնչյունների ներքո: Էլ չենք խոսում պայքարի խորհրդանիշ դարձած դիմակների մասին։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել