39-ամյա սուպերմոդել Քեյթ Մոսսը նկարահանվում է Playboy-ի համար: Ըստ Daily Mail-ի, հինգշաբթի Մոսսն այցելել է Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակում կայացած ցուցադրությանը, որտեղ իր ընկերներին պատմել է Playboy-ի համար անցկացված նկարահանումների մասին:
Ֆոտոսեսիան անցկացրել է Մերտ Ալաս եւ Մարկուս Պիգոտ տաղանդավոր զույգը: Միաժամանակ, օրերս Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները պաշտոնապես հաստատել է, որ Քեյթն իր ծննդյան նախօրեին դառնալու է համարի աստղը: Այն նվիրված է լինելու ամսագրի 60-ամյակին:
Ամսագրի այդ համարը լույս է տեսնելու 2014 թվականի հունվարի 1-ին: Հոբելյանական համարում հայտնի մոդելի ներկայանալը պատահական չէ. այդ կերպ Playboy-ի ղեկավարությունը ցանկանում է շնորհավորել Մոսսին 40-ամյա հոբելյանի առիթով (Քեյթի տարեդարձը հունվարի 16-ին է) եւ շնորհակալություն հայտնել նրան մոդելային բիզնեսում կատարած ներդրման համար: Հեֆներն իր միկրոբլոգում նշել է, որ «այդ լինելու է ամսագրի ամենալավ համարը»:
2013 թվականին Քեյթ Մոսսը մասնակցել է մի քանի ֆոտոսեսիայի, որտեղ մերկ է ներկայացել: Նա մերկ նկարահանվել է ոսկերչական զարդերի եւ արեւահարության համար լոսյոնի գովազդներում, ինչպես նաեւ V ամսագրի կազմի համար: Ավելի վաղ հայտնի մանեկենուհին Playboy-ի հետ երբեք չի համագործակցել:
Playboy ամսագրի հետ հայտնի մոդելի անսպասելի համագործակցության առիթով, ում համար, կարծես, այլեւս միեւնույն է իր սեփական իմիջն ու կարիերան (սովորաբար սուպերմոդելները նման ձեւաչափ ունեցող ամսագրերի համար չեն նկարահանվում՝ այդ համարելով մոդելային կարիերայի խորտակում), NEWS.am STYLE-ն ընտրել է ամսագրի համարների ամենահետաքրքիր կազմերը, որտեղ պատկերված են մոդելային բիզնեսի հայտնի ներկայացուցիչները:
Էլլե Մաքֆերսոն
Աննա Նիկոլ Սմիթ
Կլաուդիա Շիֆեր
Նաոմի Քեմփբել
Դեյզի Լոու
Լիլի Քոուլ
Անուկ Լեպեր
Եվա Հերցիգովա
Սինդի Քրոուֆորդ

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը