«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիմատին «Холостяк» նախագծի մասնակիցներին նկարահանել է «Чокер» երգի տեսահոլովակում

15:21, 29 մարտի

Ռեփեր Տիմատին (իսկական անունը՝ Տիմուր Յունուսով) ներկայացրել է «Чокер» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որում նկարահանվել են «Холостяк» շոուի բոլոր մասնակիցները։ Հատկանշական է, որ հոլովակը գլխավոր հերոսուհի չունի․ աղջիկներից յուրաքանչյուրը պատկերում է հարաբերությունները Տիմատիի հետ։

Մոդելները սոցիալական ցանցերում հրապարակել են երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի հատվածներն ու Տիմուրին շնորհակալություն հայտնել նման նախագծի մասնակցելու հնարավորություն համար։ Նրանցից մի քանիսը նկարահանումների ետանաբեմից կադրեր է հրապարակել, սակայն մանրամասները չեն ներկայացրել։

Ի դեպ, Տիմատիի մասնակցությամբ «Холостяк» շոուի ութերորդ եթերաշրջանը գերազացնում է բոլոր ռեկորդները։ Ռեփերը բարձր նշաձող է սահմանել եւ աղջիկների հետ շփման ընթացքում ուղիղ է։ Առայժմ նա երկու սիրելի մասնակից ունի, որոնց վաղուց առանձնացնում է բոլորից՝ Դարյա Պոգադաեւա եւ Մարիա Վերբեր։ Դաշան առաջին հանդիպման հնարավորության է արժանացել, ինչպես նաեւ շոուին մասնակցության անհատական հրավերի, իսկ Մաշային շատերը համարում են շոուի հաղթող։ Հաջորդ սերիայում հենց նա անհատական հանդիպում կկազմակերպի Տիմուրի հետ։

Ընդ որում, շատերն են քննադատում նախագիծը, քանի որ նկարահանումները սկսվել են Անաստասիա Ռեշետովայից բաժանվելու մասին Յունուսովի հայտարարությունից ամիսներ անց։ Մոդելը ռեփերին որդի է պարգեւել, սակայն նույնիսկ դա չի փրկել նրանց ընտանիքը։ Ընդ որում, նախկին սիրահարները միասին շատ ժամանակ են անցկացնում, ինչը հարցեր է առաջացնում՝ նրանք իրականում բաժանվե՞լ են, թե՞ դա արվել է շոուի նպատակներով։ 

Լուսանկարները՝ Facebook/Instagram

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել