1. Նա ցանկանում է ձեզ փոխել
Մի փորձեք փոխել ձեր էությունը՝ հանուն ինչ-որ մեկի, ով էլ որ նա լինի: Ավելի լավ է կորցնել ինչ-որ մեկին, բայց պահպանել սեփական ԵՍ-ը, քան ցույց տալ, թե դու ուրիշ ես: Հիշիր, ավելի հեշտ է բուժել հոգեկան վերքը, քան հավաքել կոտրված անհատականության կտորտանքները:
2. Նրա խոսքը տարբերվում է գործից
Մեզ պետք է ինչ-որ մեկը, ով ոգեւորում է եւ օգնում նայել ապագային առանց վախի: Եթե քո կողքին գտնվողը քեզ վրա հակառակ ազդեցություն է թողնում, եթե նրա խոսքը մշտապես տարբերվում է գործից, ապա ժամանակն է ավարտել ձեր հարաբերությունները:
3. Դու փորձում ես արժանանալ նրա սիրուն
Մեկընդմիշտ հիշեք՝ հնարավոր չէ ստիպել ինչ-որ մեկին ձեզ սիրել: Մի խնդրիր նրան մնալ, եթե նա ցանկանում է հեռանալ: Իրական սիրո էությունը ազատությունն է: Սերը երբեմն տարբեր պատճառներով հեռանում է, բայց նա իր ետեւից ինչ-որ բան թողնում է: Եթե նա իսկապես քեզ սիրում է, թույլ չի տա, որ դու դրանում կասկածես:
4. Ձեր հարաբերությունները կառուցված են ֆիզիկական գրավչության վրա
Գեղեցկությունը միայն արտաքին տեսքը չէ: Դա այն է, հանուն որի մենք ապրում ենք: Այն, ինչ մեզ դարձնում է նա, ով մենք կանք՝ մեր բոլոր առանձնահատկություններով ու տարօրինակություններով: Եթե նրան գրավել է քո սիրունիկ դեմքն ու սլացիկ կազմվածքը, ձեր հարաբերությունները երկար չեն շարունակվի: Իսկ եթե նա կարողացել է տեսնել քո հոգու գեղեցկությունը, ապա, հավանաբար, այլես ոչ ոքի քեզ չի տա:
5. Քո վստահությունը չարաշահում են
Երբ սիրում ես, այդ մարդուն շանս ես տալիս քո սիրտը խոցելու, հարցն այն է՝ կօգտվի՞ նա, արդյոք, դրանից: Այդ խաղը երկու ելք է ունենում՝ կամ հարաբերությունները շարունակվում են մինչեւ կյանքի վերջ, կամ այդ դասը դու հիշում ես մինչեւ կյանքիդ վերջ: Դա շանս է՝ հասկանալու համար՝ այն մարդը, որին վստահում ես, արժանի՞ է դրան: Կամ էլ խոսուն վկայություն կունենաս՝ այդ հաբերություններին վերջ դնելու ու առաջ նայելու համար:
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում