«Մայոր Գրոմը․ Ժանտախտի բժիշկը»
Ոստիկանության մայոր Իգոր Գրոմը հայտնի է ամբողջ Սանկտ Պետերբուրգին: Անհավատալի ուժ, վերլուծական միտք եւ անկաշառություն, այս ամենը դարձնում է մայոր Գրոմին կատարյալ ոստիկան:
Բայց ամեն ինչ կտրուկ փոխվում է, երբ հայտնվում է Ժանտախտի բժշկի դիմակով մարդը։ Հայտարարելով, որ իր քաղաքը «հիվանդ է անօրինականության ժանտախտով», նա սկսում է «բուժումը», սպանելով մարդկանց, որոնք ժամանակին փողի եւ ազդեցության շնորհիվ խուսափել են պատժից:
Պրեմիերան ապրիլի 1-ին է:
«Mortal Kombat»
Խառը մարտարվեստների մարտիկ Քոուլ Յանգը չգիտի իր ժառանգության մասին և ինչու է արտաքին աշխարհի կայսր Շան Ցզունը ուղարկում իր լավագույն ռազմիկին՝ Սաբ-Զիրոյին, իր դեմ որսի։
Քոուլը մարզվում է փորձառու ռազմիկներ Լյու Կանի եւ Կուն Լաոուի հետ, պատրաստվելով նրանց և Երկրի մնացած մեծագույն չեմպիոնների հետ միասին դիմակայել Արտաքին աշխարհիից եկած թշնամիներին՝ հանուն Տիեզերքի ազատության։
Պրեմիերան ապրիլի 8-ին է։
«Հայրը»
Էնթոնին արդեն ծեր է եւ ապրում է Լոնդոնում միայնակ, այդ փաստը շատ է մտահոգում նրա դստերը։ Նա չի ցանկանում հորը թողնել առանց հսկողության եւ փորձում է նրա համար տնային հիվանդապահուհի գտնել։ Էնթոնին մերժում է բոլոր թեկնածությունները։ Սակայն, դուստր չի շտապում հանձնվել։
Պրեմիերան ապրիլի 15-ին է։
«Մարդկային զայրույթը»
Առաջին հայացքից, Էյչը խորհրդավոր ու սառը ջենտլմեն է, բայց նրա հոգում հուրհրատում է արդարության ծարավը։ Առաջնորդվելով իր շարժառիթներով, նա ընդունվում է ինկասացիոն ընկերություն, որպեսզի դուրս գա Լոս Անջելեսը ցնցած բազմամիլիոնանոց մի շարք կողոպուտների մասնակիցների վրա:
Այս խճճված խաղում ամեն մեկն ունի իր սեփական դերը, բայց կասկածի տակ են բոլորը։
Պրեմիերան ապրիլի 22-ին է։
Հաճելի դիտում ենք մաղթում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին