Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Արքայազն Հարին հրաժարվել է մնալ Եղիսաբեթ Երկրորդի 95-ամյակին եւ հետ է վերադարձել հղի կնոջ մոտ

17:52, 21 ապրիլի

Արքայազն Հարին Լոնդոնից վերադարձել է Մոնթեսիտոյում (Կալիֆոռնիա) գտնվող իր տուն հղի կնոջ՝ Մեգան Մարքլի եւ որդու՝ Արչիի մոտ 95-ամյա տատիկի՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրվանից մեկ օր առաջ։

The Mirror-ի աղբյուրի տեղեկություններով՝ Սասեքսի դուքսը մեկնել է «American Airlines» չվերթով։ Չորեքշաբթի՝ ապրիլի 21-ին, նրա մեքենան նկատել են Մոնթեստիոյի առանձնատան մոտակայքում, ուր նա ապրում է կնոջ ու որդու՝ Արչիի հետ։ Սպասվում է, որ թռիչքից հետո Հարին 10 օր կարանտինում կլինի։

Արքայազն Հարին մեկնել էր Մեծ Բրիտանիա պապիկի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը եւ հրաժարվել է մնալ Եղիսաբեթ Երկրորդի ծնունդին, որը նա նշում է ապրիլի 21-ին։ Սպասվում է, որ թագուհին ծննդյան օրը կնշի Վինձորի ամրոցում մտերիմների շրջապատում։

Եղիսաբեթ Երկրորդն ավանդաբար ծննդյան օրը մեծ շուքով չի նշում ապրիլին, քանի որ Բրիտանիայում սովորույթ կա միապետի պաշտոնական ծննդյան օրը նշել հունիսի երկրորդ շաբաթ օրը։ Այդ օրը հանդիսավոր շքերթ է տեղի ունենում ի պատիվ թագուհու։

Թագավորական պարատականություններից հրաժարվելուց հետո արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը մարտին սկանդալային հարցազրույց են տվել Օփրա Ուինֆրիին, որի ընթացքում թագավորական ընտանիքի անդամներից մեկին մեղադրել են ռասիզմի մեջ։ Նրանք հայտարարել են, որ Մեգան Մարքլին թույլ չեն տվել օգտվել հոգեբանի օգնությունից հղիության ընթացքում ինքնասպանության վերաբերյալ մտքեր ունենալու ժամանակ։ Դրանից հետո թագավորական ընտանիքի հետ նրանց հարաբերությունները կտրուկ վատացել են։ Հաղորդվում է, որ արքայազն Հարիի հետ դադարել է շփվել նրա հայրը՝ արքայազն Չարլզը, իսկ թագուհի Եղիսաբեթ Երկրորդը որդու կողմն է բռնել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել