Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հանդես կգան համերգի ընթացքում, որն ուղղված է COVID-19-ի դեմ պատվաստումների հասանելիության մեծացմանը, հայտնում է BBC News-ը։ Սասեքսի դուքսն ու դքսուհին կմիանան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ջենիֆեր Լոպեսին, Բեն Աֆլեքին, Քրիսի Թեյգենին եւ բազմաթիվ այլ աստղերի «Global Citizen's Vax Live: The Concert to Reunite the World» բարեգործական համերգի ընթացքում։
Միջոցառման ուղիղ հեռարձակումը, որը տեղի կունենա մայիսի 8-ին, անց կկացնի դերասանուհի եւ երաժիշտ Սելենա Գոմեսը։ Կենդանի լսարանը կազմված կլինի առաջնագծի պատվաստված աշխատակիցներից։
Սպասվում է, որ Սասեքսները հանդես կգան պատվաստանյութերի գլոբալ հավասարության կարեւորության ուղերձով, ասված է մամուլի հաղորդագրությունում։ Զույգը կգլխավորի նաեւ պատվաստնյութերի համատեղ օգտագործման COVAX նախագծի շտաբը, որի շրջանակներում հարուստ երկրները կիսվում են դեղամիջոցների ավելորդ դոզաներով եւ դեղագործական ընկերություններին խրախուսում են պատվաստանյութեր տրամադրել աղքատ երկրների ոչ կոմերցիոն գներով։
«Վերջին տարվա ընթացքում մեր աշխարհը վերապրել է ցավ, կորուստներ ու պայքարել է միասին։ Հիմա մեզ հարկավոր է առողջանալ ու բուժվել միասին։ Մենք չենք կարող ոչ ոքի թողել։ Բոլորս կհաղթենք, բոլորս անվտանգ կլինենք, երբ ամենուր պատվաստման հավասար հասանելիություն լինի։ Մենք պետք է պատվաստանյութերի բաշխման արդարության հասնենք եւ դրանով վերականգնենք հավատը մեր մարդկության նկատմամբ։ Այս առաքելությունը չի կարող ավելի կարեւոր լինել»,- ասված է Հարիի ու Մեգանի հայտարարության մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ