Սպորտային դրաման գրեթե միշտ հիթ է։ Նախկինում այս ժանրում տիրում էր բռնցքամարտը, հետո ավելացան ամերիկյան ֆուտբոլը եւ բասկետբոլը, իսկ վերջերս՝ նաեւ հոկեյը, թենիսը եւ նույնիսկ «Ֆորմուլա 1-ը»։
Շախմատը էկրանավորման համար ձանձրալի նյութ է համարվել, բայց այսօր ամեն ինչ փոխվել է:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Թագուհու քայլը» մինի-սերիալը, որը բաղկացած է ընդամենը մեկ եթերաշրջանից (7 սերիա), որը ցուցադրվել է Netflix սթրիմինգային ծառայությունում 2020 թվականի հոկտեմբերի 23-ին:
Սա պատմություն է որբ Էլիզաբեթ Հարմանի մասին, ում ուղարկել են կաթոլիկ որբանոց։ Այնտեղ էլ աղջիկը ծանոթանում է տարեց հավաքարար Շայբելի հետ, ում խնդրում է իրեն շախմատ խաղալ սովորեցնել։ Մի քանի տարի անց աղջկան որդեգրում են: Նա սկսում է բոլորովին այլ կյանքով ապրել, բայց նրա կյանքում գլխավորը լինելու է սերը շախմատի հանդեպ։
«Թագուհու քայլը» ոչ միայն պատմություն է թմրանյութերից կախվածություն ունեցող վունդերկինդի մասին, այլ շատ ավելի մեծ կտավ է, հետաքրքիր եւ բավականին գրագետ փորձ՝ շախմատն էկրան տեղափոխելու համար:
Հեղինակները կարողացել են ցուցադրել ոչ միայն բուն խաղը, այլև նրա առանձնահատուկ աշխարհը։ Մի աշխարհ, որում եռում են իրական կրքերը, կոտրվում են սրտեր, փշրվում են ճակատագրեր և նույնիսկ պարզաբանվում են գերտերությունների միջև հարաբերությունները:
Մի կողմից սա էպիկական պատկեր է այն մասին, թե ինչպես է«նոունեյմից» դառնալ աստղ, մյուս կողմից ՝ ուղեցույց նրանց համար, ովքեր չեն ցանկանում տառապել «աստղային հիվանդությամբ», երրորդ կողմից ՝ սա պատմություն է վստահության, նպատակասլացության և սեփական գործին նվիրվածության մասին։
Նախագծին հատուկ հմայք է տալիս առանձնահատուկ մթնոլորտը.առերևույթ ամեն ինչ պարզապես հոյակապ է, գունաշարը սեպիայի տոնայնության մեջ լիակատար տեղափոխում է հանդիսատեսին 50-60-ական թվականներ:
«Սառը պատերազմի» մասին ֆիլմերը Հոլիվուդում վաղուց են սովորել նկարահանել հիանալի ոճով (հիշենք «Լրտես, դուրս արի» կամ «Լրտեսական կամուրջ» ֆիլմերը)։ «Թագուհու քայլը» վստահաբար տեղ է զբաղեցնում այդ դարաշրջանի մասին ճշգրիտ պատմող սերիալների շարքում։ Այստեղ եւ՛ անհավատալի հագուստներ կան, ե՛ւ անսպասելի վայրեր, եւ՛ հզոր մոնտաժ, եւ՛ հիշարժան երաժշտություն, եւ այլն:
Սերիալում շատ զարմանալի է Խորհրդային Միության մատուցումը: Խորհրդային շախմատիստներն ու Խորհրդային Միությունն ընդհանուր առմամբ մեծ համակրանքով են ցուցադրվում, անգամ գլխավոր հակառակորդ Բորգովը եզրափակիչ փուլում բացահայտվում է անսպասելի տեսանկյունից, իսկ խորհրդային պաշտոնյաներն ամերիկացիներից շատ ավելի համակրելի են:
Իհարկե, կան նաև բացասական կողմեր։ Բացի ակնհայտ հոլիվուդյան ավարտից, դա նաեւ ընդհանուր սյուժեն է. այն բավականին փխրուն է, իսկ երբեմն՝ բացահայտ անփույթ: Սցենարիստների վրիպումները, ավաղ, թույլ չեն տալիս սերիալը անվանել մեծ, բայց, չնայած դրան, այն իսկապես հիասքանչ է:
Սերիալի ամենակարեւոր առավելությունը դերասանական կազմն է:
Անյա Թեյլոր-Ջոյն իր կարիերայի դեռևս լավագույն դերն է խաղացել, իսկ նրա աչքերում կարելի է բառացիորեն խեղդվել:
Հարի Մելինգը, ով ավելի շատ հայտնի Է «Հարրի Փոթթերում» Դադլիի դերով, հոյակապ է իր՝ բարձունքին հասած շախմատիստի կերպարով։
Թոմաս Սանգսթերը փայլուն կերպով պատկերել է շախմատի աշխարհի ռոք աստղին։
Մարցին Յարոցինսկին թեկուզ եւ շեշտադրմամբ,այնուամենայնիվ կարողացել է փոխանցել սպառնալիքի զգացողությունը, որը գալիս է խորհրդային անպարտելի չեմպիոն Վասիլի Բորգովից։
Արդյունքում կարելի է եզրակացնել, որ «Թագուհու քայլը» վառ, գրավիչ եւ ինքնաբավ նախագիծ է, որն ավելի շատ ընկալվում է որպես ամբողջական յոթժամյա ֆիլմ, քան սերիալ, քանի որ այն նկարահանված է սիրով եւ գործի իմացությամբ:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ