ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է գրել աշխարհահռչակ հայազգի աստղեր Քիմ Քարդաշյանին, երգչուհի Շերին եւ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին: Նա շնորհակալություն է հայտնել արտիստուհիներին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում նրանց ներդրման համար, փոխանցում է РИА «Новости»-ն։
Սարգսյանը նշել է, որ Քարդաշյանների ընտանիքը մեծ ազդեցություն ունի աշխարհում։ «Հրաշալի էր տեսնել, թե ինչպես Դուք Ձեր գործունեությամբ եւ քայլերով կարողացաք նշանակալի դեր խաղալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Շնորհակալություն ձեր ջանքերի, անկեղծ նվիրումի համար», - գրել է նա։
Շեր Սարգսյանին դիմելուց նա հիշեցրել է, որ արտիստուհին միշտ պայքարել է Ցեղասպանության ժխտման դեմ։ «Հույս ունեմ ձեզ նորից տեսնել Հայաստանում, ինչպես տարիներ առաջ», - երգչուհուն նա հրավիրել է Հայաստան:
Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:
Ավելի վաղ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության փաստը ճանաչել էին 23 երկիր: Թուրքիան ավանդաբար մերժում է համապատասխան մեղադրանքները։
Սարգսյանի կարծիքով, Բայդենի այդ քայլը «նոր հեռանկարներ է բացում ԱՄՆ-ի եւ Հայաստանի հարաբերությունների համար»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ