«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Օլգա Բուզովան բացահայտել է հոսպիտալացման մանրամասները

11:59, 10 մայիսի

Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան տեսուղերձ է ձայնագրել, որում ներկայացրել է հոսպիտալացվելու մանրամասները։ Նրա խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Բուզովան հայտարարել է, որ ծրագրում էր երկրպագուներից թաքցնել վիրահատության մասին տեղեկությունը, սակայն իր ընտանիքն ու թիմը տեղյակ է եղել հոսպիտալացման մասին։  «Մայրս առաջին իսկ օրվանից պատրաստվում էր գալ, որ բռներ ձեռքս, հայրս եւս աջակցել է։ Բայց երբ ես ինձ շատ վատ եմ զգում, չեմ ուզում ոչ ոքի տեսնել։ Ես երեք օր շարունակ դժվարությամբ ուշքի եմ եկել անզգայացումից»,- պատմել է Բուզովան։

Հեռուստաաստղը նաեւ պատասխանել է մարդկանց, որոնք իրեն մեղադրել են վիրահատություն ու հոսպիտալացումը բեմադրելու համար՝ նշելով, որ խղճում է նրանց։ «Աստված չանի ինքներդ հայտնվեք վերակենդանացման բաժանմունքում։ Դատարկ հիվանդություններ չեն լինում, պարզ վիրահատություններ չեն լինում, անվտանգ անզգայացում՝ եւս»,- նշել է «Դոմ 2»-ի նախկին հաղորդավարուհին, սակայն հրաժարվել է պատմել, թե ինչ վիրահատության է ենթարկվել։

35-ամյա Բուզովային շտապ հոսպիտալացրել են եւ վիրահատել մայիսի 5-ին։ Հաջորդ օրն աստղը դիմել է հետեւորդներին՝ ներողություն խնդրելով, որ երկար ժամանակ կապի դուրս չի եղել, քանի որ պետք է ուշքի գար անզգայացումից։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել