1. Կետային թերապիա
Ուսումնասիրեք կետային թերապիան: Կետային մերսման ժամանակ կետային սեղմումը կօգնի ազատվել բացասական մտքերից, որոնք կարող են վատ տրամադրություն առաջացնել: Դուք կարող եք թերապիայի մի քանի կուրս անել՝ սեղմման օգնությամբ, եւ արագ դուրս գալ վատ տրամադրությունից:
2. Ինչ-որ բան ուտել (ցանկալի է՝ առողջ սնունդ)
Քաղցը վատ տրամադրության հնարավոր պատճառներից մեկն է, հատկապես որ ձեզ մոտ սթրեսային վիճակ է եւ ժամանակ չեք գտնում մի բան ուտելու համար: Բուսական սպիտակուցի առողջ աղբյուրը կօգնի արագ փոխել տրամադրությունը: Այնպիսի հասարակ բանը, ինչպիսին մեկ բաժակ նուշի կաթն է, կօգնի գրեթե ակնթարթորեն ձեզ լավ զգալ:
Մագնիումի բարձր պարունակությամբ մթերքները ոչ միայն կբարձարացնեն տրամադրությունը, այլեւ՝ կհագեցնեն: Ընդ որում՝ տրամադրության բարձրացման համար բացառեք շոկոլադը: Իրականում շատ ավելի նախընտրելի է բուսական սպիտակուցը կամ միրգը:
3. Արոմաթերապիա
Միայն հովտաշուշանի կամ նարնջի բույրը կարող է արդեն լավացնել ձեր տրամդրությունն ու նվազեցնել անհանգստությունը: Վիեննայի բժշկական համալսարանի նյարդաբանական կլինիկայի մասնագետներն ուսումնասիրել են արոմաթերապիայի ազդեցությունը այն վայրում, որն անմիջականորեն կապված է սթրեսի բարձր մակարդակի հետ, այսինքն՝ ատամնաբույժի սենյակում: Սպասասրահներում նրանք արոմոթերապիա են կիրառել՝ հովտաշուշանի եւ նարնջի բույրերով ու երաժշտությամբ: Նրանք նկատել են, որ այդ բույրերը նվազեցնում են տագնապի զգոցողությունը եւ լավացնում հիվանդների տրամադրությունը, ովքեր բուժման են սպասում:
4. Զբոսանք թարմ օդում
Էսեքսի համալսարանի հետազոտողները նշում են, որ թարմ օդում վարժությունները համեմատել են հակադեպրեսանտներով բուժման եւ վարքագծի կոգնիտիվ թերապիայի ծրագրի հետ: Նախնական արդյունքները վկայում են, որ բոլոր վարժությունները միանման արդյունավետ են: Նշվում է, որ բաց օդում զբոսանքը կարող է օգնել ընդամենը րոպեների ընթացքում դուրս գալ վատ տրամադրությունից:
5. Խոսեք ինքներդ ձեզ հետ
Դրական զրույցը ինքներդ ձեզ հետ կօգնի դուրս գալ ճնշված վիճակից: Ավելի հաճախ մեր գլխում բացասական ձայնն է հնչում, որը ստիպում է մեզ մեղքի զգացողություն ունենալ, քննադատում է: Այդպիսի դեպքերում դուք պետք է դիմակայեք այդ բացասականին լուրջ ինքնասիրությամբ, որպեսզի դուրս գաք վատ տրամադրությունից:
Աղբյուրը՝ Կլուբեր
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը