Երբեմն չպետք է թերագնահատել ամենատարրական իրերը․ դրանց խաբուսիկ պարզության ներքո կարող է թաքնվել զարմանալի ֆունկցիոնալությունը։ Մետաքսե շարֆը դրա վառ օրինակն է։ Ամենայն հավանականությամբ դուք սովոր եք, որ այն կարող եք կրել կամ գլխին կամ պարանոցին։ Կարծու՞մ եք այսքանը։ Սխալվում եք։ Մենք դրանք կրելու այլ հետաքրքիր եղանակներ գիտենք, ինչով կկսիվենք այս նյութում։ Այժմ մեկ իրի օգնությամբ կարող եք մի քանի նորաձեւ կերպարներ ստանաք։
Որպես գլխաշոր (կամ բանդանա)
Ամենադյուրին եւ տրամաբանական ճանապարհը։ Այժմ այն ամենանորաձեւն է։ Պարզապես այն կապեք ձեր գլխին․ կամ կզակի հատվածում, կամ գլխի հետեւի հատվածում։ Երկու տարբերակները հավասարապես տեղին կլինեն: Եվ հետո, շոգին նման գլխակապը կփոխարինի գլխարկին։
Որպես մազակալ
Մեկ այլ աքսեսուար, որին հեշտությամբ կարող է փոխարինել այն: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է. Գլխաշորը կապեք ձեր մազերին։ Կարեւոր կետ․ այն պետք է լինի բավականին բարակ եւ երկար, ինչպես ժապավենը, հակառակ դեպքում սանրվածքը տարօրինակ տեսք կունենա։ Ի դեպ, եթե դուք ուզում եք հյուսել ձեր մազերը, ապա կարող եք փորձել ավելի բարդ տարբերակ՝ այն հյուսել մազերի հետ։
Պարանոցին
Ձմռանն, անշուշտ, տրիկոտաժե տաք շարֆի փոխարեն կրել եք այս աքսեսուարներից։ Կարծում եք, որ արեւի եւ ջերմության գալուստը առիթ է սիրելի աքսեսուարը հեռավոր դարակ դնելու համար: Ոչ։ Պարզապես այն փոքր-ինչ ավելի անփույթ կրեք, կամ պարզապես գցեք ձեր ուսերին։
Պայուսակի վրա
Հավանաբար, ոչ ամենաֆունկցիոնալ մեթոդն է, բայց միանշանակ շատ տպավորիչ։ Այստեղ կան բազմաթիվ տարբերակներ, օրինակ, դուք կարող եք պարզապես գեղեցիկ կապել թաշկինակը պայուսակի բռնակի վրա: Կարելի է նաեւ փաթեթավորել ողջ պայուսակը։
Տոպի փոխարեն
Հավանաբար ամենադժվար տարբերակը, բայցեւ առավել տպավորիչը: Եվ հետո, այն կարող է շոգ օրերին «փրկել», երբ վերնաշապիկով անհարմար է, իսկ բոլոր սիրելի տոպերն արդեն հասցրել են հոգնեցնել։ Այս մեթոդն ունի բազմաթիվ տեխնիկաներ։ Մենք կպատմենք հիմնականի մասին։ Ատլասե թաշկինակը կարելի է եռանկյունի տեսքով ծալել ու կապել։ Դուք նաեւ կարող եք կապել այն կրծքավանդակին, այնպես որ, արդյունքում կրծկալի տեսք ստանա։ Այստեղ ձեզ կարող են անհրաժեշտ լինել բրոշներ եւ հատուկ աքսեսուարներ։
Աղբյուրը՝ Bazaar
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում