Բոլոր ժամանակներում էլ մարդիկ սիրել են հաշվել ուրիշների փողերը։ Զարմանալի չէ, որ Forbes ամսագրի մասին գիտեն գրեթե բոլորը։ Բայց դա դեռ ի՞նչ է այն բանի համեմատ, որ մենք հաշվում ենք նույնիսկ հորինված կերպարների փողերը։
NEWS.am STYLE ձեզ է ներկայացնում կինոաշխարհի ամենահարուստ կերպարների ԹՈՓ հնգյակը:
Կարեւոր ճշգրտում․ հնգյակում կլինեն միայն մարդկային կերպարները:
5 -րդ տեղ. Ադրիան Վեյդ / Օզիմանդիա
Ադրիան Վեյդ / Օզիմանդիա - «Պահապաններ» կոմիքսների և համանուն ֆիլմի կերպար:
Մասնագետների գնահատմամբ ՝ նրա կարողությունը հավասար է 7 մլրդ դոլարի։ Ադրիանը հարուստ ընտանիքի ժառանգորդ է, նրա ինտելեկտը բնորոշվում է որպես հանճարեղ: Նա կարողացել է բազմապատկել ժառանգությունը՝ խաղալով ֆոնդային բորսայում եւ դրսևորելով գրագետ մարքեթինգ։
4 -րդ տեղ. Գորդոն Գեկկո
Գորդոն Գեկկո - «Ուոլ Սթրիթ» և «Ուոլ Սթրիթ 2. Փողը չի քնում» դիլոգիայի կերպար։
Մասնագետների գնահատմամբ ՝ նրա կապիտալը կազմում է 8.5 մլրդ դոլար։ Իսկական Ուոլ Սթրիթի գայլ, մարմնավորում է կապիտալիզմի ամենավատ կողմերը։ Գորդոնը ապրում է «Ագահությունը լավ է» փիլիսոփայությամբ: Նա իր կայսրությունը կառուցել է ռեյդերական ներդրումների շնորհիվ՝ բորսայում փոքր ընկերություններ գնելով եւ դրանք մաս-մաս վերավաճառելով: Վաստակել է ՝ կործանելով հազարավոր հասարակ աշխատողների ճակատագրերը։
3 -րդ տեղ. Բրյուս Ուեյն/ «Բեթմեն»
Բրյուս Ուեյն / «Բեթմեն» - DC Comics կոմիքսների հրատարակչության և ֆիլմերի կերպար։
Մասնագետների գնահատմամբ ՝ նրա կարողությունը հավասար է 9.2 մլրդ դոլարի։ Բրյուսը հարուստ ընտանիքի ժառանգ է, գործարար, «Wayne Enterprises»-ի սեփականատերը եւ գործադիր տնօրենը, միլիարդատեր, արդյունաբերող եւ բարեգործ: Բրյուսը հիմնական շահույթը ստանում է պաշտպանական արդյունաբերության եւ նորարարության ոլորտից։
2-րդ տեղ. «Թոնի» Ստարկ / «Երկաթե մարդ»
Էնթոնի Էդվարդ «Թոնի» Ստարկ / «Երկաթե մարդ» - Marvel Comics կոմիքսների հրատարակչության և ֆիլմերի կերպար է։
Մասնագետների գնահատմամբ ՝ նրա կարողությունը կազմում է 12.4 մլրդ դոլար։ Թոնին հարուստ ընտանիքի ժառանգորդ է, «Stark Industries» ընկերության եւ «Stark Expo» -ի սեփականատեր եւ գլխավոր գործադիր տնօրեն, ինժեներ եւ գյուտարար, որը հայտնի է որպես հանճար, միլիարդատեր, փլեյբոյ եւ բարերար։ Նախքան անձնական ողբերգությունը՝ Ստարկը գումար էր վաստակում՝ ռազմական գերատեսչություններին զենք վաճառելով, բայց հետո իր ուժերն ու կարողություններն ամբողջովին կենտրոնացրեց դեպի խաղաղ նշանակության նորարարական տեխնոլոգիաները եւ էներգետիկ նախագծերը:
1 -ին տեղ. Վիլլի Վոնկա
Վիլլի Վոնկան Ռոալդ Դալիի «Չառլին և շոկոլադի ֆաբրիկան» վեպի և ֆիլմերի կերպար է։
Մասնագետների գնահատմամբ ՝ նրա կապիտալը կազմում է 21 մլրդ դոլար։ Վոնկան ծնվել է միջին հարստության տեր ընտանիքում եւ հսկայական ժառանգություն չունի: Նա իր կարողությունն ինքնուրույն է արարել։ Հանդիսանում է «Wonka» հրուշակեղենի ընկերության հիմնադիրն ու սեփականատերը, ինչպես նաեւ շոկոլադի գործարանի տնօրենը: Իր ունեցվածքը նա ստեղծել է՝ վաճառելով քաղցրավենիք ամբողջ աշխարհի մարդկանց։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար