Ռեժիսոր Սարիկ Անդրեսայանը սկսել է «Ресторан по понятиям» քրեական-կատակերգական սերիալի նկարահանումները, հայտնում է նախագծի մամուլի ծառայությունը։
Գլխավոր հերոսները չորս հանցագործներ են, որոնք ցանկանում են կատարել վերջին կողոպուտը, որպեսզի գումարը բավականացնի մնացած ամբողջ կյանքի համար։ Նրանք բանկի կողքին գտնվող ռեստորեն են վարձակալում եւ ցանկանում են խարդավանք սկսել, սակայն հաստատությունը հիթ է դառնում այցելուների շրջանում։ Նրանք պետք է ընտրեն՝ զբաղվել նոր գործով, թե ամեն դեպքում հանցագործության դիմել։
Գլխավոր հերոսների դերերում նկարահանվել Վլադիմիր Վդովիչենկովն ու Դմիտրի Դյուժեւը, որոնք առաջին «Բրիգադա» սերիալից հետո առաջին անգամ կվերամիավորվեն նկարահանման հրապարակում։ Նրանց գործընկերներին կմարմնավորեն Վլադիմիր Սիչեւը եւ Իվան Կոկորինը։ «Ինձ հաճախ են քրեական աշխարհից մարդկանց դերեր առաջարկում, բայց ես այս սցենարում ծիծաղելի ու կենդանի հումոր տեսա, ինչը հիմա հաճախ չես հանդիպի։ Եվ այս սերիալն, ամեն դեպքում, ոչ թե քրեական հանցագործների մասին է, այլ այն մասին, թե ինչպես են բարդ ճակատագրով ու դժվարություններ ունեցած մարդիկ փոխվում, սկսում հավատալ ընկերությանը, սիրուն»,- նշել է Վդովիչենկովը՝ պարզաբանելով, թե ինչու է համաձայնել նկարահանվել։
Սցենարը դուր է եկել նաեւ Դյուժեւին։ ««Ресторан по понятиям» սերիալում կատակների ու թեթեւ հումորի հետեւում ուղղման պատմություն է։ Սարիկն աշխարհի ուղղման հույս է տալիս եւ հերոսներին բերում է դեպի իրական զգացմունքներ եւ հանուն սիրո ապրելու ցանկության»,- ասել է նա։
Սերիալը 20 րոպե տեւողությամբ տաս սերիա կունենա, այն կթողարկվի առցանց կինոթատրոններից մեկով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը