Հունիսի 2-ից 5-ը Սանկտ Պետերբուրգում ընթանում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը: Ռուսական շոու բիզնեսի շատ աստղեր դարձել են միջոցառման հյուրեր, որոնց թվում են Քսենիա Սոբչակը, Սերգեյ Շնուրովը, Դանյա Միլոխինը, Յանա Չուրիկովան, Թինա Կանդելակին եւ ուրիշներ:
39-ամյա Քսենիա Սոբչակն իր պաշտոնական Telegram-ալիքում կիսվել է համաժողովից ստացած տպավորություններով: Երեկ հաղորդավարուհին տեսանյութ է հրապարակել, որում զրուցում է միջոցառման այցելուներից մեկի հետ։ Պարզվել է, որ նա որոշել է ներկայանալ Bottega Veneta սանդալներով, Dior պայուսակով եւ թանկարժեք ժամացույցով։ Տեսանյութում Սոբչակը կատակել է, որ վերջապես համաժողովում հանդիպել է գոնե մեկ ունեւոր մարդու:
45-ամյա Թինա Կանդելակին մեկնաբանել է Սոբչակի խոսքերն իր Telegram-ալիքում: Նա նշել է, որ Քսենիան գոյություն ունեցող տեղեկատվական էկոհամակարգի արժանի տարր է։ Կանդելակին հավելել է, որ Սոբչակին հարգանքով է վերաբերում, քանի որ նա աշխատասեր է եւ ստեղծում է նոր ապրանքներ, որոնցից շատերը, ըստ Թինայի, դառնում են աներեւակայելի հայտնի։
«Միակ բանը, որ Կսյուշան մինչ օրս չի կարողանում իր մեջ փոխել՝ դադարել մարդկանց քննադատելն է (այնուհետ անպարկեշտ խոսքրեր․ խմբ.)․ կարճ կիսաշրջազգեստով գեղեցիկ կանանց, որոնք կարող են իրենց տալ կրել թանկարժեք իրեր։ Սա 90-ականների անախրոնիզմ է․ համարել, որ թանկարժեք լուքի համար սիրեկան է հարկավոր, որն այդ ամենի համար կվճարի, իսկ այդպիսի կինը․․․ Սա է խնդիրը։ Թրենդների հանդեպ նուրբ հոտառությունը Քսենիային պետք է հուշեր, որ Dior պայուսակով եւ Bottega կոշիկներով կանայք մի ամբողջ դաս են, որոնք կարող են այդ ամենը թույլ տալ իրենց խելքով վաստակած գումարով։ Պատահում է։ Պատահում է, որ կինն ունենում է եւ խելք, եւ փող։ Ահա այսպիսին է նոր կյանքը, Քսենիա Անատոլեւնա», - գրել է Կանդելակին (ուղղագրությունը եւ հեղինակի կետադրությունը՝ առանց փոփոխությունների)։
Սակայն Սոբչակը շտապել է պատասխանել Կանդելակիին։ Նա հայտարարել է, որ համաժողովի այցելուների մեջ տարբեր աղջիկներ են հանդիպում։ «Եթե դուք վիրավորական ակնարկ եք համարել, ապա դա միայն ձեր տեսլականն է, սիրելի Թինա))))», - հայտարարել է Քսենիան: Հարկ է նշել, որ Սոբչակը կիսվել է ոչ միայն ՊՄՏՀ-2021 այցելուների բրենդային հագուստի մասին իր կարծիքով: Երեկ հեռուստահաղորդավարուհին պատմել է, որ իրեն շատ են զարմացրել ֆորումի բուֆետի գները։ Քսենիան մենյուի լուսանկարները հրապարակել է իր Telegram-ալիքում:
«Չգիտեմ, թե ինչ են անում մյուս մասնակիցները, իսկ ես միշտ առաջին հերթին բուֆետ եմ գնում։ Սա ամենակարեւոր քննարկման վայրն է, որտեղ ամեն ինչ տեղի է ունենում: Եվ պետք է ասել, որ բուֆետը (այսուհետ՝ անպարկեշտ բառեր: խմբ.) նույնն է, ինչ ամբողջ ֆորումը։ Քանի որ մասնակիցների համար գները բարձրացել են։ Այսինքն, նստեցիր սեղանի շուրջ, պատվիրեցիր պարզապես կանաչ թեյ, միեւնույն է պետք է վճարես 3800 ռուբլի։ Մենյուի չորս տեսակ՝ անկեղծ ասած, ամեն ինչ այնքան էլ չի հնչում», - ասել է Սոբչակը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը