1․ Ցանկում առաջին տեղը ղբաղեցնում է շապիկը։ Զգեստահարանի այս տարրը համապատասխանում է ինչպես սպորտային կերպարի համար, այնպես էլ գրասենյակում վերնաշապիկի հետ կրելու համար, եթե դրես կոդը շատ խիստ չէ։
2. Լուրջ տեսք է հաղորդում նաեւ տրիկոտաժե պոլոն։ Այն հիանալիորեն համադրվում է վուշե շորտերի, ջինսերի, ինչպես նաեւ կոստյումի տաբատի հետ։
3. Վուշե վերնաշապիկը նախատեսված է միայն տարվա տաք եղանակների համար։ Ունիվերսալ իր, որը ենթարկվում է ցանկացած էքսպերիմենտի սկսած գերասենյակային կերպարից, մինչեւ հանգիստ լողափնյա։ Մի քանի գունավոր շապիկ ունենալով ձեր զգեստապահարանում՝ կարող եք բազմազան դարձնել ամառային կերպարները։
4. «Նավաստու շապիկը» մեզ հիշեցնում է ծովափնյա հանգստի մասին եւ տարեցտարի հայտնիություն է վայելում։
5. Առանց ջինսի դժվար է պատկերացնել տղամարդու զգեստապահարանը։ Ամռանը նախապատվություն տվեք բաց երանգներին եւ ավելի բարակ գործվածքի։ Իսկ նրանք, ովքեր չեն վախենում էքսպերիմենտներից, կարող են մաշված հատվածներով ջինսեր ընտրել, որոնք հիմա թրենդային են։
6. Բերմուդները նույն շորտերն են, սակայն դասական ձեւվածքով եւ ծնկից մի փոքր վերեւ։ Դա նշանակում է, որ դրանք հիանալիորեն կհամապատասխան քաղաքային կերպարին ոչ միայն կեդերի, այլեւ լոֆերների հետ համադրությամբ, ինչը կերպարն առավել քաղաքային է դարձնում։
7․ Բոմբերը թեթեւ բաճկոն է։ Հիանալի տարբերակ է սառը ամռան համար։ Այս տարի դիզայներները բազմաթիվ հետաքրքիր մոդելների են թողարկել եւ ձեզ կոչ եմ անում դրանց վրա ուշադրություն դարձնել։
8․ Սանդալներ քաղաքի համար։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Տղամարդիկ հազվադեպ են մերկացնում ոտնաթաթերը, քան կանայք, սակայն նորաձեւությունը թեթեւություն ու հարմարավետություն է քարոզում, նույնիսկ դասական կերպարների հետ։ Այս միտումն ամրապնդել է դիրքերը համավարակից հետո։
9․ Եվ վերջինը, ինչի վրա ցանկանում եմ ուշադրություն գրավել, սպիտակ բազային կեդերն են։ Կարող եք մեկ ունիվերսալ մոդել ընտրել եւ այն համադրել ամենատարբեր տաբատների, ջինսերի ու շորտերի հետ։
Ձեր Թերեզա Կարապետյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)