«МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխություն այս տարի ավարտվել է աղմկոտ սկանդալով եւ բազմաթիվ դժգոհություններ է առաջացրել ինչպես արտիստների, այնպես էլ հանդիսատեսի շրջանում։ Ռեփեր Մորգենշտերնը դժգոհ էր մնացել, որ «Տարվա երգիչ» անվանակարգում մրցանակը հանձնել են Ալեքսանդր Ռեւային եւ ոչ թե իրեն։
«МУЗ-ТВ»-ի գլխավոր տնօրեն Զախար Բաբինը մեկնաբանել է միջոցառման արդյունքները։ ««МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխությունը մշտապես ժամանակի, իրականության եւ այն միտումների յուրօրինակ հայելի էն, որոնք գոյություն ունեն այսօր, նրա, ինչ հայտնի է լսարանի շրջանում։ Հիմա ակնհայտորեն տիկտոկերների ժամանակն է, եւ շատ բաներ, որոնք ստանդարտ չեն, արտասովոր են, ոչ բարդ երաժշտական առումով, մեծ հավանականությամբ հայտնվում են թվային հարթակների թոփում։
Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներին, ձայների հաշվման եւ հաղթողների որոշման տոխնոլոգիան ալիքում չի փոխվում արդեն երկար տարիներ։ Այն հիմնված է ոչ միայն ազգային քվեարկության վրա։ Մրցնակաբաշխության գաղափարում ներդրված է յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի որոշումը երաժշտական ոլորտի ներկայացուցիչների եւ լսարանի ձայների հիման վրա։ Փորձագետ-ակադեմիկոսների ձայները որոշակի բաժիններով գումարում են հեռուստադիտողի ձայներին՝ թյուրիմացություններից խուսափելու համար։
Ի դեպ, երբ Ալիշերը հայտարարել է չորրորդ մրցանակը ստանալու մտադրության մասին, մեր կողմից մրցանակաբաշխության կայքի դրա մի քանի DDoS հարձակում է նկատվել։ Արդյունքները հայտնելու ֆոնին յուրաքանչյուր տարի սկանդալային էպիզոդներ են գրանցվում, ինչպես, օրինակ, տարիներ առաջ Տիմատիի դեպքում։ Գուցե դա նաշանակում է, որ մրցանակը ցանկալի է, որ մրցանակաբաշխությունը ռուսական շոու-բիզնեսի ամենանշանավոր իրադարձություններից է, դրան ցանկանում են մասնակցել, եւ արտիստները կարող են փորձել հայտարարել իրենց մասին՝ օգտվելով առիթից։ Մենք միայն կող ենք եւ շնորհակալ ենք բոլոր արտիստների հսկայական աջակցության, այս նշանավոր իրադարձությանը մասնակցության համար եւ ուրախ ենք, որ յուրաքանչյուր տարի այդ աղմուկը միասին ենք ստեղծում։ Դա մեր միջոցառումը դարձնում է ամենաքննարկվածներից, դիտումների քանակով եւ լրատվամիջոցներում մեջբերումների քանակով ամենաբարձր թվեր ունեցողներից մեկը։
Այսպիսի մասշտաբների իրադարձությունների անցկացման միջազգային պրակտիկայում առավելագույն մաքրության ու թափանցիկության համար ներգրավվում են պաշտոնական աուդիտորրների, որոնք բոլոր էտապներում հետեւում են քվեարկության ընթացքին։ «МУЗ-ТВ»-ի նոր թիմն առաջնահերթ է համարում արդյունքների թափանցիկությունն ու մրցանակաբաշխության հեղինակությունը եւ մակարդակը պահպանելու համար հաջորդ տարի ծրագրում է աուդիտորական ընկերության ներգրավվել, որպեսզի հանրությունը ազնվության եւ թափանցկության հետ կապված կասկածներ չունենա»,- նշել է գլխավոր տնօրենը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ