Օփրա Ուինֆրիի հետ հանդիպումից հետո Մեգան Մարքլն առաջին հարցազրույցն է տվել։ NPR Weekend-ի հաղորդման ընթացքում նա պատմել է վերջերս թողարկած «Նստարան» մանկական գրքի մասին։ Այն հուզիչ պատմություն է հոր եւ որդու հարաբերությունների մասին, որոնք փոխվում են տարեցտարի։
«Նախորդ տարի բոլորս հնարավորություն ունեինք միայնակ լինելու ինքներս մեз հետ եւ շատ բան գիտակցելու լռության մեջ։ Այդ պահերին ես մեր տան պատուհանից նայում էի ամուսնու ու որդուս, տեսնում, թե որքան հոգատարությամբ է Հարին գրկում ու օրոր ասում Արչիին։ Դրանք ոչնչի հետ չհամեմատվող հույզեր են։ Հենց այդ պահին իմ գլխում առաջացաн բանաստեղծության տողերը։ Դա սիրո իսկական պատմություն է։ Խոսքն այն մասին է, թե որքան կարեւոր է մանուկ հասակում խորը կապ ունենալ ինչ-որ մեկի հետ, կողքիդ մտերիմ մարդկանց ունենալ, որոնք աջակցում են ե՛ւ լավ, ե՛ւ վատ ժամանակներում»,- ասել է Մեգանը։
Դքսուհու խոսքով՝ Հարին շատ ժամանակ է անցկացնում որդու հետ, քանի որ ցանկանում է վկա լինել երեխայի կյանքի բոլոր կարեւոր իրադարձություններին։ Մարքլի կարծիքով՝ ծնողի այդ զգացմունքները երեխայի հանդեպ հնարավոր չէ փոխանցել բառերով։ Սակայն ինքը փորձել է անել դա։
«Իմ գիրքը հոր մասին է, որը մխիթարում է որդուն նախ վնասված ծնկի, հետո՝ կոտրված սրտի պատճառով։ Գրքում բազմաթիվ նկարազարդումներ կան, որոնցում ամենատարբեր ընտանիքներ են պատկերված։ Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր ընթերցող էջերում ճանաչեր իրեն։ Ընդ որում, այստեղ կան նաեւ անձնական պատառիկներ, որոնք կապված են մեր ընտանիքի հետ։ Յուրաքանչյուր ուշադիր ընթերցող կարող է հուզառատ հղումներ նկատել, որոնք մենք թաքցրել են․ դա իմ եւ իմ սիրելի ամուսնու մայրիկի սիրելի ծաղիկն է՝ անմոռուկը։ Այդ գրքում բազմաթիվ մեզ համար յուրահատուկ տարրեր կան, եւ, իհարկե, սեր»,- ասել է Մարքլը։
NPR Weekend-ի հաղորդման համար հարցազրույցը ձայնագրվել է, նախքան Մեգանն ու Հարին երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Սիրահարներն այժմ մեծացնում են ոչ միայն որդուն, այլեւ փոքրիկ դստերը՝ Լիլիբեթին, որին անվանել են ի պատիվ թագուհու։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում