«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Երեխաները նույնպես մեկնում են». Քեյթ Միդլթոնը համաձայնել է Ամերիկայում հանդիպել Մեգան Մարքլի հետ

23:06, 22 հունիսի

39-ամյա Քեյթ Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամը որոշում են կայացրել այցելել Սասեքսի դուքսերին: Ուղեւորության ընթացքում նրանց հետ կլինեն 7-ամյա Ջորջը, 6-ամյա Շառլոտան եւ 3-ամյա Լուին։

Դիանա Սփենսերի որդիների միջեւ վեճը ձգձգվել է։ Բայց խնդիրները լուծել, երբ Ուիլյամը Անգլիայում է, իսկ Հարին՝ Ամերիկայում, հնարավոր չէ։ Սասեքսի դուքսերի դստեր ծնունդը վերամիավորման հիանալի պատրվակ է դարձել։ Քեյթ Միդլթոնը եւ նրա ամուսինը համաձայնել են իրենց տարածքում հանդիպել Մեգանի եւ Հարիի հետ:

Միապետերի հետ միասին կգնան նրանց երեխաները։ Քեյթը ցանկանում է Շառլոտային, Ջորջին եւ Լուիին ծանոթացնել զարմուհի Լիլիբեթի հետ, ինչպես նաեւ մերձեցնել Արչիի հետ: Նա անհանգստանում էր, որ զարմիկը կկորցնի կապը եղբայրների ու քրոջ հետ։ Մեծ ընտանիքում մեծացած Միդլթոնի համար շատ կարեւոր է, որ իր երեխաները ընկերություն անեն Մեգանի եւ Հարիի երեխաների հետ:

«Երկու զույգերն էլ առաջ անցնելու ցանկություն են հայտնել։ Ուիլյամն ու Քեյթը ցանկանում են հանդիպել Լիլի հետ, եւ նրանք համաձայնել են այցելել Հարրիին եւ Մեգանին Ամերիկայում: Քեմբրիջի դուքսների երեխաները նույնպես մեկնում են։ Բայց միապետների համատեղ լուսանկար Սանտա Բարբարայի լողափերից չարժե սպասել», - հայտնել է Daily Star-ի աղբյուրը։

Քեյթի եւ Ուիլյամի առաջիկա ուղեւորության մասին լուրը հայտնվել է Մեգանի սկանդալային վարքագծի մասին լուրից հետո: Սասեքսի դքսուհին սարսափեցրել է Հարիի եղբորը Քենսինգթոնյան պալատի աշխատակիցների հանդեպ իր պահվածքով։   Այդ պատճառով արքայադուստր Դիանայի որդիների միջեւ խոշոր վեճ է տեղի ունեցել։

Էդինբուրգի դուքսի հուղարկավորությունը վերամիավորել են Ուիլյամին ու Հարիին։ Բայց կարճ հանդիպումը չի լուծել բոլոր խնդիրները. Քեյթն ու նրա ամուսինը չեն խոսել «փախստականի» հետ, ինչպես ենթադրվում էր։ Նրանք պարզապես փոխանակվել են սգո արարողությանը վերաբերող ընդհանուր արտահայտություններով։ Ամուսիններն ունեին իրենց պատճառները:

«Նրանք ընկերներին ասել են, որ իմաստ չեն տեսնում Հարիի հետ զրույցի մեջ, քանի որ ցանկացած քննարկում կհացվի Մեգանին: Իսկ հետո կարտահոսի Օփրայի մոտ կամ մեկ այլ տեղ։ Հուղարկավորությունից հետո բոլորը գնացել են տուն․ Չարլզը Ուելս, իսկ Քեյթն ու Ուիլյամը երեխաների մոտ՝ Քենսինգթոնյան պալատ», - թագավորական թղթակից Ռոբերտ Լեյսի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել