Թագավորական ընտանիքն արձագանքել է արքայազն Հարիի հայտարարությանը, որը նա արել էր մարտին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցի ընթացքում։ Արքայազնը նշել էր, որ ընտանիքը 2020թ․-ի առաջին եռամսյակում «իրեն պարզապես կտրել է ֆինանսներից»։ Հարին զրույցի ընթացքում նաեւ նշել էր, որ ունի այն, ինչ իրեն թողել է մայրը՝ արքայադուստր Դիանան՝ 7 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ընտանիքն անվտանգ պահելու հարցում նրան օգնել են նաեւ պայմանագրերը Netflix-ի եւ Spotify-ի հետ։
Իսկ այժմ հրապարակվել է թագավորական ընտանիքի՝ 2020-2021թթ․ ֆինանսական հաշվետվությունները։ Clarence House-ի բարձրաստիճան ներկայացուցիչն ասել է․ «Բոլորս հիշում ենք, որ 2020թ․-ի հունվարին, երբ դուքսն ու դքսուհին հայտարարեցին, որ պատրաստվում են հեռանալ գործող թագավորական ընտանիքից, դուքսը նշեց, որ իրենք աշխատելու են ֆինանսապես անկախ դառնալու համար։ Ուելսի դուքսը նշանակալի գումար է դուրս գրել՝ նրանց տեղափոխությանն աջակցելու համար։ Այդ ֆիանասավորումը դադարեցվել է նախորդ տարվա ամռանը, եւ զույգն այժմ ֆինանսապես անկախ է»։
Պատասխանելով դուքսի խոսքերում անհամաձայնությունների մասին հարցին՝ մամուլի քարտուղարը նշել է․ «Ես չէի ասեի, թե դրանք կտրականապես տարբերվում են։ Ամենն, ինչ ձեզ կարող եմ ասել, փաստերն են»։ Նա թագավորական ընտանիքից զույգի հեռանալը որակել է «մեծ տխրություն բերող հարց» եւ հավելել․ «Արքայազնը ցանկանցել է օգնել այդ աշխատանքում եւ Սասեքսի դուքսին եւ դքսուհուն նշանակալի գումար է հատկացրել՝ տեղափոխության հարցում օգնելու համար»։
Հարիի եւ Մեգանի պետական պարտականությունները, ինչպես նաեւ որոշ մասնավոր ծախսեր հիմնականում ֆինանսավորվել են Ուելսի արքայազնի կողմից Քորնուոլի դքսության նրա անձնական եկամուտներից, որը տարվա ընթացքում կազմել է 22 միլիոն ֆունտ ստերլինգ, ոչ թե հարկատուների միջոցներից, այլ գումարից, որը Չարզլը ստանում է ընտանիքի անդամի իր դիրքի պատճառով։ Ընդ որում, Հարիի եւ Չարզլի հարաբերություններն այնքան էլ ջերմ չեն։
Հարկատուները վճարել են զույգի պաշտոնական ճամփորդությունը եւ գրասենյակային ծախսերի մի մասը, ինչպես նաեւ չբացահայտված չափի գումար է ծախսվել նրանց անվտանգության համար, երբ նրանք թագավորական ընտանիքի անդամ են եղել։
Տարեկան հաշվետվությունը ներառում է նաեւ 2,4 մլն ֆունտ ստերլինգի վճարում Սասեքսների կողմից՝ փախհատուցելու համար ծախսերը, որոնք կատարվել են Frogmore քոթեջի վերակառուցման վրա։
Clarence House-ի ամենամյա ամփոփումը ցույց է տվել, որ 2020-2021թթ․ բոլոր արքայազնների գործունեության ծախսերը եւ փոխանցումները ռեզերվներ կազմում են 4,452 միլիոն ֆունտ ստերլինգ, ինրը 21 տոկոսով պակաս է 2019-2020թթ․ համեմատությամբ։ Քորնուոլ դքսությունից Չարզլի տարեկան եկամուտը նվազել է 1,8 միլիոն ֆունտ ստերլինգով կամ 8 տոկոսով՝ հասնելով 20,4 միլիոն ֆունտ ստերլինգի։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը