NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ռուսո եղբայրների՝ 2016թ.-ի «Առաջին վրիժառուն․ Դիմակայություն» ժապավենի մասին։
Եվ այսպես…
1.Ֆիլմը հանդիսանում է «Կապիտան Ամերիկայի» եռերգության երրորդ, միաժամանակ նաեւ վերջին մասը, Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի տասներեքերորդ եւ երրորդ փուլի առաջին ֆիլմը։
2.Կինովարձույթում սա առաջին ֆիլմն է, որտեղ որպես հակառակորդ ներկայացված է «Երկաթե մարդը»՝ Ռոբերտ Դաունի կրտսերի կատարմամբ։

3.Ջերեմի Ռեններն ասել է, որ ֆիլմը կարելի է համարել «Վրիժառուների» հերթական մասը, քանի որ ֆիլմում մեծ թվով մասնակիցներ կան, իսկ Էնթոնի Մակին ֆիլմն անվանել է «Վրիժառուները. Մաս 2.5»:
4.Ֆիլմում առաջին անգամ հայտնվել է Սեւ պանտերան, որի դերի համար դիտարկվում էր Չադ Լ. Քոուլմենը: Արդյունքում այն ստացել է Չեդվիկ Բոուզմանը։
5.Մայրուղու հետապնդման տեսարանը ամբողջությամբ նկարահանվել է առանց համակարգչային գրաֆիկայի։
6.Երկար տարիների բանակցություններից հետո Sony եւ Marvel ստուդիաները համաձայնության են եկել ֆիլմում «Սարդ-մարդուն» ներառելու մասին: Հիշեցնենք, որ այդ կերպարի իրավունքները մինչ օրս պատկանում են Sony ընկերությանը։

7.«Դիմակայությունը» Marvel-ի չորրորդ ֆիլմն է, որը կարողացել է ավելի քան մեկ միլիարդ դոլար վաստակել կինովարձույթում:
8.«Սարդ-մարդու» դերի համար հաստատվել է Թոմ Հոլանդը, որը կաստինգի եզրափակիչ փուլում ստիպված է եղել առանձին կինոփորձեր անցկացնել Ռոբերտ Դաունի կրտսերի եւ Քրիս Էվանսի հետ:
9.Սա Marvel-ի առաջին ֆիլմն է, որտեղ Թոնի Սթարքը օգտագործել է միայն մեկ «Երկաթե մարդու» կոստյում՝ Mark XLVI-ը:

10.Ըստ ավանդույթի ՝ ֆիլմում կա Սթեն Լիի կամեո, որը խաղում է FedEx ընկերության առաքիչի դերը։
11.Marvel Studios-ի ավանդույթի համաձայն, ֆիլմը տիտրերից հետո ունի տեսարան: Այս ֆիլմում նրանք երկուսն են։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը