Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Բրիթնի Սփիրսի մենեջերն ազատվել է աշխատանքից եւ հիշատակել փոփի աստղի կարիերայի ավարտի մասին

19:36, 6 հուլիսի

Բրիթնի Սփիրսի մենեջերը՝ Լարի Ռուդոլֆը, ազատվել է աշխատանքից երգչուհու խնամակալության սկանդալի ֆոնին եւ հայատարարել, որ երգչուհին մտածել է կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Deadline-ը։

Լրատվամիջոցը հրապարակել է Ռուդոլֆի նամակը, որն ուղղված է երգչուհու խնամակալներին՝ Ջեյմի Սփիրսին եւ Ջոդի Մոնթհոմերիին։ Սփիրսի մենեջերը, որը նրա հետ աշխատում է 1990-ականներից, նշել է, որ վերջին անգամ փոփ աստղի հետ շփվել է ավելի քան երկուսուկես տարի առաջ, եւ այդ ժամանակ արտիստն իրեն խոստովանել է, որ ցանկանում է կարիերայում դադար վերցնել։

«Այսօր իմացել եմ, որ Բրիթնին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Ինչպես գիտեք, ես երբեք խնամակալության թիմում չեմ եղել եւ կապ չեմ ունեցել խնամակալների գործողությունների հետ, այնպես որ տեղյակ չեմ մանրամասներին։ Ի սկզբանե, ինձ աշխատանքի են ընդունել Բրիթնիի խնդրանքով՝ կարիերայում նրան օգնելու համար։ Որպես նրա մենեջեր՝ ես հավատում եմ, որ աշխատանքից իմ ազատվելը համապատասխանում է Բրիթնիի շահերին, քանի որ իմ պրոֆեսնոլ ծառայությունները նրան այլեւս հարկավոր չեն»,- գրել է Ռուդոլֆը։ Նա արտիստին առողջության եւ երջանկություն է մաղթել։  

Հունիսի 23-ին Բրիթնի Սփիրսը դատական նիստի ընթացքում պահանջել է իրեն ազատել հոր՝ Ջեյմի Սփիրսի խնամակալությունից, որը սկսվել է 2008թ․-ից։ Սփիրսը նշել է, որ չի ղեկավարում իր կյանքը եւ մտադիր է վերադարձնել իրավունքները։ Երգչուհին խնամակալությունը վիրավորական էր համարել եւ քննադատել է հորն ու բոլորին, ովքեր առնչակից են նրան։

Դատարանը մերժել է երգչուհու պահանջը։ Գործի նյութերում նշվում է, որ դատարանը Բրիթնի Սփթիրսին «գրեթե անընդունակ է ճանաչել ղեկավարել իր ֆինանսական ռեսուրսները կամ դիմակայել խարդախությանը կամ անպատշաճ ազդեցությանը»։ Սակայն երգչուհին կարող է հետագա դիմումներ ներկայացնել։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել