Նախորդ տարի Պավել Պրիլուչնին եւ Ագաթա Մուցենիեցեն ինը տարվա ամուսնությունից հետո բաժանվել են։ Բաժանումը խաղաղ է եղել՝ առանց սկանդալների, համատեղ վաստակած ունեցվածքը կիսելու։
Դերասանուհին մայրաքաղաքում գտնվող բնակարանն է ստացել, իսկ նրա նախկին ամուսինը՝ մերձմոսկվայում գտնվող առանձնատունը։ Զույգին որդոին ու դուստրը շարունակում են ապրել մայրիկի հետ։
Դեռ երբ ամուսնալուծության մասին որոշումն օրինական ուժի մեջ չէր մտել, Պրիլուչնին նոր սիրավեպ է սկսել։ Նրա ընտրյալը թատրոնում նրա գործընկերն եւ «Папины дочки» սերիալի աստղ Միրոսլավա Կարպովիչն է։ Մուցենիեցեն մինչ այժմ միայնակ է։ Դերասանուհին այսօր խոստովանել է, որ դեռ ուշքի չի եկել նախկին ամուսնուց բաժանվելուց հետո։
View this post on Instagram
«Փորձում եմ ներսից բուժել ինձ, բայց սիրտս մինչ այժմ վիրավոր է։ Չգիտեմ, ինձ դա եւս հիանալի է թվում։ Ես փորձում եմ ամբողջությամբ ապրել այդ զգացումը»,- Instagram-ում ասել է Ագաթան։
Դերասանուհին նշել է, որ չի հասկանում նրանց, ովքեր ցավոտ բաժանումից հետո փորձում են բոլորին ապացուցել, թե ապրումներ չունեն։ «Չփորձել խաբել քեզ․ «Նայեք, ես լավն եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է»։ Ո՛չ, պետք է ընդունել եւ ապրել այդ տխրությունը, որը մինչ այժմ, ապրում է իմ հոգում։ Այնպես որ, չգիտեմ գուցե դեռ տաս տարի տրտնջամ»,- ասել է աստղը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:12, 25 հունիսի
Հինգ բան, որոնք կինը երբեք չպետք է հանդուրժի հարաբերություններում20:43, 25 հունիսի
Աննա Թովմասյանի սպորտային լուքը20:17, 25 հունիսի
«Պետք է ավելի քիչ ուշադրություն դարձնել սպիտակ մազերին ու կնճիռներին»․ Սառա Ջեսիկա Փարքերը՝ ծերանալու մասին19:43, 25 հունիսի
«Ամառ»․ Էլեն Սարգսյանի գրավիչ լուքը19:14, 25 հունիսի
Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչու է առավոտյան վաղ արթնանում․ սփոյլեր՝ նրա օրը սկսվում է 5:30-ից18:42, 25 հունիսի
«Հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր արթնանում են լավ տրամադրությամբ»․ Օլյա Հակոբյան (ֆոտո)18:14, 25 հունիսի
«Мажор»-ի չորրորդ եթերաշրջանում Պավել Պրիլուչնին կվերդառնա իր դերին17:43, 25 հունիսի
«Մայրամուտը Սարդինիայում»․ Իջին (ֆոտո)17:12, 25 հունիսի
120 միլիոն ռուբլի․ Լոբոդան պատրատվում է վաճառել Մերձմոսկվայի էլիտար ավանում գտնվող իր տունը16:45, 25 հունիսի
Ոճային մայրիկ․ Արեւիկ Ալավերդյանի լուսանկարը16:13, 25 հունիսի
Էմբեր Հերդը կբողոքարկի Ջոնի Դեփի դեմ գործով դատարանի վճիռը, սակայն դրա համար մեծ գումար կվճարի15:38, 25 հունիսի
Բիլի Այլիշի մայրը հայտարարել է, որ շատ է խղճում դստերը