Մոդել-դերասանուհի Լյուսի Հայրապետյանն օրերս Instagram-ի էջում լուսանկար էր հրապարակել, որում դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ է: Չնայած լուսանկարին կից բնութագրում Լյուսին նշել էր, որ ինքն ու Ալեքսանդրը հերթական աշխատանքային համագործակցությունն են ունեցել, համացանցում լուրեր տարածվեցին մոդելի ու դերասանի հնարավոր սիրավեպի մասին: Թեման պարզաբանելու նպատակով NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Լյուսիի հետ: Մոդելը նշեց, որ բարկացած է իր անվան շուրջ տարբեր կայքերում եւ հարթակներում պտտվող բամբասանքներից, որոնք անհիմն են ու ճշտված չեն անձամբ իրենից.
«Ես, ուղղակի, ապշում եմ որոշ անորակ եւ ոչ պրոֆեսիոնալ կայքերից, որոնք անգամ կայք կոչվելու իրավունք չունեն, որոնք առանց մարդու հետ զրուցելու, առանց որեւէ հիմք ունենալու, մեկ այլ կայքում ինչ-որ բան տեսնելով եւ դա սխալ՝ իրենց ցանկացած ձեւով շարադրելով, գրում են նյութեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Սաշի հետ մենք երկար տարիների ընկերներ ենք՝ դեռեւս այն ժամանակվանից, երբ նա ամուսնացած էր Լիլիթի հետ, որին ես շատ հարգում ու սիրում եմ: Կատարյալ հիմարություն է իմ ու նրա անվան շուրջ ինտրիգ ստեղծելը, քանի որ նկարը հրապարակելիս ես նշել եմ, որ մենք նկարահանումներ ենք ունեցել միասին: Նկարահանվել ենք գովազդում, եւ այդ նկարը հենց աշխատանքային ընթացքից է: Շատերը հարցնում են՝ գուցե անցյալո՞ւմ է ինչ-որ բան եղել, ես կպատասխանեմ, որ ոչ, չի եղել նման բան: Ես Սաշին շատ լավ ճանաչում եմ, գիտեմ նրա եղբորը, երկար տարիներ միասին ենք աշխատել: Պարզապես շատ հարազատ մարդ է ինձ՝ այդքան բան»:
Մոդելն անդրադարձավ նաեւ իր եւ Արամեի համատեղ լուսանկարի հրապարակումից հետո շրջանառվող խոսակցություններին (Լյուսին լուանկարին կից խոստովանել էր, որ պատանեկության տարիներին սիրահարված է եղել արտիստին) եւ իր մյուս հարցազրույցների սխալ մեկնաբանմանը.
«Արամեի մասին գրառումն այն մասին էր, որ ես հանդիպել էի իմ պատանեկության սիրուն, որովհետեւ ժամանակին ես Արամեով ապրում էի, ու ինչպես պարզ դարձավ հրապարակման մեկնաբանություններից՝ ինձ պես շատ աղջիկներ եւս, ու դա, բնականաբար, այլ բան չի նշանակում:
Посмотреть эту публикацию в Instagram
Ես շատ հարգում ու սիրում եմ Արամեին ու նրա կնոջը՝ Աննային: Իսկ ինչ վերաբերում է Սոսին՝ հաղորդումներից մեկի ժամանակ են ինձ հարց տվել՝ արդյոք չի՞ եղել նման դեպք, որ տեսնելով նրա երեխային՝ մտածեմ, որ նա կարող էր իմ դուստրը լինել, ես էլ պատասանել եմ, որ շատ ուրախ եմ իրենց զույգի համար ու պարզապես հավելել՝ «Ինչ հետաքրքիր է, ես էլ կարող էի արդեն երեխա ունենալ ու իմ երեխան կարող էր նա լինել»: Բայց ես չեմ ասել, թե ափսոսում եմ, կուզեի իմ երեխան լիներ եւ այլն… Տգիտություն է իմ անունից նման բան գրելը»,-նշեց մոդելը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Լյուսիի Instagram-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը