Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

«Նրան խնդրում էի քնել ինձ հետ». Ռայան Ռեյնոլդսը պատմել է Բլեյքի Լայվլիի հետ հարաբերությունները սկսելու մասին

12:44, 21 հուլիսի

Ռայան Ռեյնոդլս եւ Բլեյք Լայվլի զույգին սիրում են ամբողջ աշխարհում։ Նրանք ամուսնացել են 2012թ․-ի աշնանը, եւ այդ ժամանակվանից ի վեր նրանց հարաբերություններում ներդաշնակություն է տիրում։  Ռայանը նոր մանրամասներ է բացահայտել իր հարաբերությունների մասին՝ միանալով Ջեյսոն Բեյթմանի, Շոն Հեյսի եւ Ուիլ Արնեթի մասնակցությամբ «SmartLess» պոդքասթին։

«Ես Բլեյքին հանդիպել եմ տիեզերքի ամենամութ անկյունում, որը կոչվում է «Կանաչ լապտեր»։ Մենք ընկերներ ենք եղել եւ մեկուկես տարի անց հանդիպման ենք գնացել, բայց հանդիպել տարբեր մարդկանց։ Մենք զվարճացել ենք եւ միշտ կարծես պատահաբար կապ պահպանել։ Իսկ հետո նա պատրաստվում էր մեկնել Բոստոն, ես՝ եւս։ Եվ այդ ժամանակ ես ասացի․ «Ես քեզ հետ կգամ»»։

Ռայանը խոստովանում է․ «Ես նրան պարզապես աղաչում էի քնել ինձ հետ»։ Բնութագրելով իրենց հարաբերությունները՝ նա նշել է, որ դա նման է եղել հեքիաթի։ Դերասանը հավելել է․ «Մեկ շաբաթ անց ես մտածեցի․ «Մենք պետք է տուն գնենք»։ Մենք դա արեցինք»։

Ռայանը պատմել է նաեւ երեք դուստրերի՝ վեցամյա Ջեյսմի, չորսամյա Ինեսի եւ մեկամյա Բեթիի դաստիարակության մասին համավարակի ընթացքում։ «Նրանց համար դժվար է եղել։ Ես ամենուր օգնություն էի որոնում։ Գրքեր էի կարդում։ Փորձում էի ինչ-որ կերպ ղեկավարել իրավիճակը։ Բլեյքի մոտ ավելի լավ էր ստացվում, քան ինձ մոտ, քանի որ ես եւս երեխա եմ»,- ասել է դերասանը։

Ռայանը նաեւ պարզաբանել է, թե ինչպես են ինքն ու Բլեյքը կառուցում իրենց հարաբերությունները։ «Ես այստեղ եմ կնոջս ու երեխաներիս հետ, եւ իմ ամուսնությունն անհավանական կարեւոր է ինձ համար, ինձ համար կարեւոր է այդ ընկերությունը։ Ես ու Բլեյքը միաժամանակ չենք նկարահանվում կինոյում։ Երբ Բլեյքը պատրաստ լինի նախագծի, ես կհեռանամ նկարահանումներից, հետո՝ հակառակը։ Նա կնկարահանվի ֆիլմում, իսկ ես նկարահանման հրապարակում կզվարճանամ երեխաների հետ»։ Ի դեպ, Բլեյք Լայվլին պապարացիներին մեղադրել է երեխաներին հետապնդելու համար։

Աղբյուրը՝ Peopletalk


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search