Ռայան Ռեյնոդլս եւ Բլեյք Լայվլի զույգին սիրում են ամբողջ աշխարհում։ Նրանք ամուսնացել են 2012թ․-ի աշնանը, եւ այդ ժամանակվանից ի վեր նրանց հարաբերություններում ներդաշնակություն է տիրում։ Ռայանը նոր մանրամասներ է բացահայտել իր հարաբերությունների մասին՝ միանալով Ջեյսոն Բեյթմանի, Շոն Հեյսի եւ Ուիլ Արնեթի մասնակցությամբ «SmartLess» պոդքասթին։

«Ես Բլեյքին հանդիպել եմ տիեզերքի ամենամութ անկյունում, որը կոչվում է «Կանաչ լապտեր»։ Մենք ընկերներ ենք եղել եւ մեկուկես տարի անց հանդիպման ենք գնացել, բայց հանդիպել տարբեր մարդկանց։ Մենք զվարճացել ենք եւ միշտ կարծես պատահաբար կապ պահպանել։ Իսկ հետո նա պատրաստվում էր մեկնել Բոստոն, ես՝ եւս։ Եվ այդ ժամանակ ես ասացի․ «Ես քեզ հետ կգամ»»։
Ռայանը խոստովանում է․ «Ես նրան պարզապես աղաչում էի քնել ինձ հետ»։ Բնութագրելով իրենց հարաբերությունները՝ նա նշել է, որ դա նման է եղել հեքիաթի։ Դերասանը հավելել է․ «Մեկ շաբաթ անց ես մտածեցի․ «Մենք պետք է տուն գնենք»։ Մենք դա արեցինք»։

Ռայանը պատմել է նաեւ երեք դուստրերի՝ վեցամյա Ջեյսմի, չորսամյա Ինեսի եւ մեկամյա Բեթիի դաստիարակության մասին համավարակի ընթացքում։ «Նրանց համար դժվար է եղել։ Ես ամենուր օգնություն էի որոնում։ Գրքեր էի կարդում։ Փորձում էի ինչ-որ կերպ ղեկավարել իրավիճակը։ Բլեյքի մոտ ավելի լավ էր ստացվում, քան ինձ մոտ, քանի որ ես եւս երեխա եմ»,- ասել է դերասանը։
Ռայանը նաեւ պարզաբանել է, թե ինչպես են ինքն ու Բլեյքը կառուցում իրենց հարաբերությունները։ «Ես այստեղ եմ կնոջս ու երեխաներիս հետ, եւ իմ ամուսնությունն անհավանական կարեւոր է ինձ համար, ինձ համար կարեւոր է այդ ընկերությունը։ Ես ու Բլեյքը միաժամանակ չենք նկարահանվում կինոյում։ Երբ Բլեյքը պատրաստ լինի նախագծի, ես կհեռանամ նկարահանումներից, հետո՝ հակառակը։ Նա կնկարահանվի ֆիլմում, իսկ ես նկարահանման հրապարակում կզվարճանամ երեխաների հետ»։ Ի դեպ, Բլեյք Լայվլին պապարացիներին մեղադրել է երեխաներին հետապնդելու համար։
Աղբյուրը՝ Peopletalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը սիրուհիների փոխադրիչ ժապավենով16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան