Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է Today-ի առավոտյան նախագծին։ Նախագծին նրա մասնակցությունը կապված էր Օռլանդոյի «Pulse» գիշերային ակումբում ողբերգության հինգերորդ տարելիցին «Love Make the World Go Round» երգի վերաթողարկման հետ։ Հհաղորդավարուհի Հոդա Քոթբը հիշատակել է փոփոխությունների մասին, որոնք նկատել է Լոպեսի մոտ։
«Դու ավելի երջանիկ տեսք ունես։ Լսիր, ես պարզապես պետք է քեզ ասեմ, որ ամեն անգամ, երբ տեսնում եմ քո ու Բենի լուսանկարները, մտածում եմ․ «Նա ավելի երջանիկ տեսք ունի»։ Դուք երջանի՞կ եք»,- Ջեյ Լոյին հարցրել է հաղորդավարուհին։ Ու թեեւ Լոպեսը համաձայնել է, որ «երջանիկ» է, ոչ մի կերպ ուղիղ չի հիշատակել Աֆլեքին։ «Երգը թողարկվել է հինգ տարի առաջ, հինգ տարի է անցել, ինչ մենք արել ենք դա։ Եվ ես հավատում եմ, որ միմյանց նկատմամբ սիրո մասին այդ ուղերձը երբեք առավել արդիական չի եղել, քան հիմա»։
.@hodakotb catches up with @JLo and @Lin_Manuel, who are re-releasing their charity single “Love Make the World” to mark the five-year anniversary of the Pulse nightclub shooting. pic.twitter.com/2s971yOSl2
— TODAY (@TODAYshow) July 20, 2021
Լոպեսն ու Աֆլեքը, որոնք բաժանվել են 2004թ․-ին՝ նշանադրությունը չեղարկելուց հետո, վերամիավորման մասին լուրերի առիթ են տվել Մոնտանայում ռոմանտիկ հանգստից հետո։ Դրանից հետո 51-ամյա երգչուհին եւ 48-ամյա դերասանը, թվում է, անբաժան են եւ պարբերաբար իրենց զգացմունքներն արտահայտում են հանրության աչքի առաջ։ Բացի այդ՝ միմյանց ընտանիքների հետ ժամանակ անցկացնելու համար Բենը երգչուհուն օգնել է բնակարան որոնել Լոս Անջելեսում։
Թեեւ նրանք միասին չեն ապրում, թվում է՝ Լոպեսի եւ Աֆլեքի հարաբերություններն առավել ամուր են դարձել, քան երբեւէ եղել են։ «Նրա երեխաներին Բենն, իսկապես, դուր է գալիս, եւ նրանք մտածում են, որ Բենի հետ ուրախ է։ Նա իր հմայքով ամբողջովին գրավել է ընտանիքին»,- ավելի վաղ հայտնել էր E! News-ի աղբյուրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)