Հայաստանի ամենաաստղային վարսահարդարներից մեկը՝ Անի Ավդալյանը, որն աշխատել ու աշխատում է այնպիսի հայտնիների հետ, ինչպիսիքն են՝ Անդրեն, Սիրուշոն, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Լիլիթ Հովհաննիսյանը եւ այլք, NEWS.am STYLE-ի ընթերցողների համար բացահայտել է, թե որ սանրվածքներն են շարունակում մնալ թրենդային, եւ որոնք են մնացել նորաձեւությունից դուրս:
Անիի խոսքով՝ անցած տարվա կարանտինն իր ազդեցությունն ունեցել է նաեւ վարսահարդարման մեջ, ինչի արդյունքում՝ թրենդային են դարձել, այսպես կոչված, «հարմարավետ» սանրվածքները.
«Այս տարվա նորաձեւության առաջարկներն անցյալ տարվա կարանտինային պայմաններից բխող հիմքերի վրա են ձեւավորվել՝ առաջին նախապայմանը բնական տեսքն է՝ բնական, չխնամված ալիքներ, թաց, կիսասարքած տեսքով մազեր, սխալ ու անհամաչափ կտրվածքով ճակատային մազափունջ, տարբեր աքսեսուարներ եւ ժապավեններ…»:
Ինչ վերաբերում է շատերի համար սիրելի դարձած հյուսքերին՝ վարսահարդարի խոսքով՝ դրանք միշտ են թրենդի մեջ, պարզապես, դրանց գործածման ձեւն է փոխվում:
«Հիմա նորաձեւ են հյուսքերում ժապավենները, բազմերանգ թելերն ու աքսեսուարները»-նշեց նա՝ հավելելով, որ սանրվածքների մեջ բազմերանգ գունային լուծումներն, առհասարակ, դարձել են թրենդային.
«Նորաձեւ են միանգամից մի քանի գունային լուծում ունեցող մազերը, անցումը՝ ավելի «վառված» երանգին, տեղային եւ ավելի հաստ մազափնջային տեխնիկաները՝ ճակատային հատվածում գունազրկված մազերով… Մի խոսքով՝ այն ամենը, ինչը չունի սահուն անցում»:
Անկախ նրանից թրենդային է տվյալ սանրվածքը, թե ոչ, այն, նախ եւ առաջ, պիտի սազի մարդուն: Անիի խոսքով՝ կան հնարքներ, որոնց միջոցով կարող եք ձեր նախընտրած սանրվածքները համապատասխանեցնել ձեր գլխի կառուցվածքին եւ դիմագծերին: Պարզապես, պետք է ընտրել դրանց ճիշտ ձեւը՝ ձեր արտաքինին համապատասխան:
Անդրադառնալով տարվա հակաթրենդներին՝ վարսահարդարը նշեց, որ կան սանրվածքներ, որոնց, համենայն դեպս, այս շրջանում կարելի է հրաժեշտ տալ.
«Հրաժեշտ ենք տալիս «չոլկաներին», բալետի պարուհու ոճին հատուկ փոքրիկ կոսերին, երկար կարեներին, ուղիղ կտրվածքներին՝ հաստ ծայրերով, որովհետեւ այս տարվա թրենդներից են բարակ ծայրերով սանրվածքները՝ լինեն կարճ, երկար, թե միջին չափսերի»:
Հարցին՝ արդյոք արդեն պարզ է, թե որոնք են լինելու վարսահարդարման մեջ հաջորդ տարվա թրենդները, Անին նշեց.
«Ամենատարօրինակ սանրվածքները լինելու են 2022-ին: Դրանց մասին կխոսենք ավելի ուշ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Անի Ավդալյանի անձնական արխիվից ու Pinterest-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը