Քիմ Քարդաշյանի մաշկի խնամքի նոր հավաքածուն SKKN անվան պատճառով որոշ խնդիրներ է ունեցել ապրանքանիշի հետ։
Այս ամիս ավելի վաղ ռեալիթի-շոուի աստղն ամուսնալուծության ֆոնին փաստաթղթեր է ներկայացրել իր KKW ապրանքանիշի անվանափոխության համար: Այժմ Քիմը նամակ է ստացել՝ պահանջով դադարեցնել Beauty Concepts LLC-ից Սիդնի Լանսֆորդի ապրանքանիշի անվան օգտագործումը, որը պատկանում է SKKN+ ապրանքանիշի սեփականատիրոջը, հաղորդում է TMZ-ը: Beauty Concepts-ը նաեւ պնդում է, որ մարտին նա հայտ է ներկայացրել SKKN+ապրանքանիշի համար:
Beauty Concepts LLC-ի անունից իրավաբանների կողմից ուղարկված նամակում պահանջ կա, որպեսզի Քիմը չօգտագործի իր անվանումը: Լանսֆորդը պնդում է, որ իր ապրանքանիշն օգտագործում է SKKN+ անվանումը 2017 թվականի հուլիսից՝ հաճախորդներին առաջարկելով իրենց խնամքի ծառայությունները, եւ որ դա մոլորության մեջ կգցեր հաճախորդներին, եթե Քիմին թույլատրեին օգտագործել այդ անունը:
«Ես քրտնաջան աշխատանքով կառուցել եմ իմ հաջող փոքր բիզնեսը սեփական կապիտալի, համառ աշխատանքի եւ հետազոտությունների միջոցով։ Ակնհայտ է, որ ես առաջինն եմ ստեղծել իմ ապրանքանիշը։ SKKN+ -ում իմ առաքելությունը, որպես երիտասարդ սեւամորթ կին, դեմքի եւ ամբողջ մարմնի որակյալ խնամք ապահովելն է», - հայտարարել է Լանսֆորդը Complex էլեկտրոնային նամակում:
Հարկ է նշել, որ հնարավոր է SKKN-ի միջոցով Քարդաշյանը մտադիր է թարմացնել իր KKW գեղեցկության հավաքածուն: Ավելի վաղ հայտարարվել էր, որ KKW Beauty կայքը նախատեսում է փակել օգոստոսի 1-ին եւ այն փոխարինել «բոլորովին նոր ապրանքանիշով», որը նոր տեսք կունենա:
Beauty Concepts LLC ընկերության փաստաբան Էրիկ Մ․ Փելթոնն ասել է, որ «դժվար է հավատալ, թե Քարդաշյանի թիմը կամ չգիտեր SKKN+ - ի նախորդ օգտագործման մասին, կամ գիտեր եւ ամեն դեպքում ընդունել է SKKN անվանումը»։ Փելթոնը շարունակել է. «Միսս Լանսֆորդն իր բիզնեսը հիմնել է 2018 թվականին եւ այս տարվա սկզբին SKKN+ ապրանքանիշի պաշտպանության հայտ է ներկայացրել ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ ապրանքանիշերի բյուրոյին՝ նախքան Քիմ Քարդաշյանի ապրանքանշանների ցանկացած հայտ ներկայացնելը։ Մենք կապվել ենք նրա փաստաբանների հետ, երբ իմացա գործարկման մասին, ձգտելով պաշտպանել իմ հաճախորդի ապրանքանիշը, պահանջելով, որ նրանք դադարեցնեն SKNN ապրանքանիշի գործարկման ծրագրերը»:
Քիմն ինքը չի մեկնաբանել այս նորությունը։
Աղբյուրը՝ PeopleTalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը