Առաջին «Քաֆֆ» ականջօղերը (ear cuffs — անգլ.) հայտնվել են դեռեւս Հին Հռոմում: Այն ժամանակ Հնդկաստանում ճանապարհորդող մարդիկ Հռոմ էին բերել դեկորատիվ զարդարանքի նմանվող մեծ հնդկական ականջօղեր:

Այն ժամանակվանից ի վեր հնդկական զարդարանքը ընդունվեց Եվրոպայում: «Քաֆֆա» ականջօղերի երկրորդ վերածնունդը տեղի է ունեցել 50-60-ական թվականներին, որից հետո նրանք մոռածության մատնվեցին երկար տարիներ: Սակայն այս տարի «Քաֆֆա» ականջօղերը, որոնք ավելի շուտ խաղալիք օղեր են հիշեցնում, վերադարձել են յուրաքանչյուր նորաձեւ աղջկա զարդատուփ:



Իսկ Կարա Դելեվինի եւ մյուս աստղերի հայտնվելը՝ «քաֆֆերը» ականջներին միայն մեծացրել է հետաքրքրությունը դեպի այդ ականջօղերի տեսակը: Գոյություն ունի «քաֆֆերի» մի քանի տեսակ:

Նրանցից ամենատարածվածն են ականջների հետեւում թեք մասնիկներով «քաֆֆերը»: Այս տեսակի օղերի հարմարավետությունը ինչպես երիտասարդ, այնպես էլ փոքր ինչ ավելի հասակավ կանանց եւ աղջիկների ուշադրության կենտրոնում են: Չէ՞ որ այդ թեք մասնիկը հեշտությամբ կարելի է տեղավորել ականջի հետեւում: Սովորաբար «քաֆֆերը» ականջներից մեկին են կրում, իսկ երկրորդին մեխ-ականջօղեր են փակցնում:



«Քաֆֆերը» ոչ միայն շքեղ ընդունելությունների եւ հանդիպումների համար նախատեսված զարդեր են: Այդ՝ իրենց տեսքով չափազանց գեղեցիկ ականջօղերը կարելի է կրել ամենուրեք:
Աչքի չընկնող «քաֆֆերը»կարելի աշխատավայրում կրել, իսկ մեծ ու ծանր օղերը՝ օգտագործել շքեղ հագուստով՝ հատուկ առիթների համար: Դիզայներների ուշադրությունից չեն վրիպել նաեւ հակառակ սեռի ականջօղերի սիրահարները:





Այս դեպքում արծաթե օղերի տեսքով խիստ «քաֆֆերը» հիանալի տեսք կունենան այն տղաների ականջներին, ովքեր չեն ցանկանում դակել իրենց ականջները:
«Քաֆֆերը» այլ տեսակի օղերից շատ ավելի անվտանգ են: Նրանք չեն փչացնում ականջների ձեւը, եւ նրանց կորցնելը գրեթե անհնար է: Սակայն ամենակարեւորն այն է, որ իրենց կրողներին «քաֆֆերը» շքեղ եւ առեղծվածային տեսք են տալիս:
Գրիգոր Ավետիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը