1. Ոչ մի նոր սանրվածք կամ դաջվածք
Որոշ ժամանակ ոչ մի փոփոխություն մի արեք, քանի որ հարաբերությունները խզելուց հետո հեշտ է թեթեւամիտ որոշում կայացնել։ Հուզականորեն վերականգնվելու համար մի քանի ամիս սպասեք։ Մազերն, իհարկե, երկարում են։ Սակայն զգույշ եղեք՝ անհաջող սանրվածքով կարող եք դեպրեսիան ավելի ծանր տանել։
2. Մի շփվեք։ Ընդհանրապես
Դուք մեք շաբաթ առաջ եք բաժանվել, իսկ ձեր գլխում դեռ այնքան չասված մտքեր են պտտվում։ Մի գրեք եւ մի զանգեք։ Իհրակե, կարող են պահեր լինել, երբ ստիպված եք շփվել։ Օրինակ՝ հավաքել իրերը։ Հնարավոր է, դուք պետք է կարգավորեք համատեղ վարձակալության հետ կապված խնդիրները կամ ընտանի կենդանու խնամակալության հարցը։ Այնուամենայնիվ, ճնշեք հարաբերություններ պարզաբանելու ցանկությունը եւ այլ բաներով զբաղվեք։ Դուք ձեզ շփոթված եք զգում ոչ թե այն պատճառով, որ կարոտում եք ձեր նախկին սիրեցյալին, այլ, որովհետեւ փոխվել են որոշ առօրյա սովորություններ։ Ձեզ ժամանակ տվեք՝ այլ կենսակերպին հարմարվելու համար։
3. Մի հետապնդեք նախկին ընկերոջը սոցկայքերում
Նման իրավիճակներում սոցկայքերը կարող են վտանգավոր լինել։ Երկու օրենք սահմանեք՝ նույնիսկ քողարկված ոչինչ մի հրապարակեք ձեր անձնական դրամայի մասին եւ վիրտուալ մի հետապնդեք ձեր նախկին սիրեցյալին՝ իմանալու համար, թե ինչպե՞ս է նա իրեն զգում եւ ինչպե՞ս է ապրում։
4. Սիրեկաններ մի մնացեք
Ինքներդ ձեզ ընդամենը մեկ հարց տվեք։ Արդյո՞ք դուք մահվան մահճում այսպիսի վերջին ցանկություն կունենաք. «Ինչպե՞ս կցանկանայի վերջին անգամ եւս մեկ անգամ քնել իմ նախկին զուգընկերոջ հետ»։ Հազիվ թե։ Թող ձեր բաժանումը վերջական լինի։
5. Հաշտություն մի խնդրեք
Բարոյական մուրացիկությամբ մի զբաղվեք։ Դրա փոխարեն վերլուծեք իրավիճակը՝ հասկանալու համար, թե ինչու չեք կարողանում նրան բաց թողնել։ Բացի այդ, եթե նախկին զուգընկերը ձեզ երկրորդ անգամ մերժի, դա ձեզ վերջնական կնվաստացնի։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին