24-ամյա հայուհի Լուսինե Բեգլարյանը նվաճել է առաջին հորիզոնականը միջազգային Photomodel of the Universe 2013 («Տիեզերքի ֆոտոմոդել») մրցույթում, որը կազմակերպել էր համաշխարհային մեծ ճանաչում ունեցող World League of Beuaty and Fashion կազմակերպության հիմնադիր հայազգի Աշոտ Խաչատրյանը: Մրցույթը անց է կացվել «Աշխարհի արքայադուստր» գեղեցկության եւ նորաձեւության միջազգային հեղինակավոր մրցույթ-փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը Էգեյան ծովի ափին գտնվող Բոդրում քաղաքում: Մանրամասների մասին տեղեկացանք հենց Աշոտ Խաչատրյանից.
«Մրցույթին մասնակցում էին աշխարհի տարբեր 30 երկրներից ժամանած 40 մասնակիցներ: Հայաստանը ներկայացնում էր միջազգային մի շատ մրցույթների մասնակից եւ մրցանակակիր հայտնի մոդել Լուսինե Բեգլարյանը»:
Աշոտ Խաչատրյանի փոխանցմամբ՝ պայքարը շատ թեժ էր, որովհետեւ «մասնակիցների թվում էին Miss World, Miss Universe, Miss Model World, Miss International եւ այլ մրցույթներից աղջիկներ: Լուսինե Բեգլարյանը շատ փայլուն ներկայացավ եւ հաղթեց նախիրեին՝ «Միսս տաղանդ» մրցանակաբաշխության ընթացքում՝ ներկայացնելով Լառա Ֆաբյանի Je t'aime երգը: Իսկ հոկտեմբերի 2-ին Աշխարհի եզրափակիչում ժյուրիի կողմից նա արժանացավ «Տիեզերքի ֆոտոմոդել» 1-ին մրցանակին»:
Ի դեպ, գլխավոր մրցանակը բաժին հասավ Ռուսաստանի ներկայացուցիր Յանա Շիլովային, որը «Краса России» մրցույթի մասնակից էր: 2-րդ մրցանակին արժանացել է Բելառուսի ներկայացուցիչը, որը շատ հայտնի մոդել է եւ հատուկ այս մրցույթի համար ժամանել էր Չինաստանից, որտեղ նա աշխատում է Շանհայի ամենահայտնի մոդելային գործակալությունում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր