ԽՈՅԵՐ
Այսօր թե տանը, թե աշխատավայրում ոչ մեկը ձեզ չի գերազանցի եւ անգամ չի էլ հավասարվի։ Եթե արդեն գտել եք ձեր սիրելի էակին, ուրեմն նա անպայման հպարտանալու առիթ կունենա, որ հենց նրա սիրելին եք։ Իսկ դուք էլ շփոթմունքից չեք հասկանալու, թե ինչ է պետք անել։
ՑԼԵՐ
Աստղերը հուշում են՝ ներում խնդրեք բոլոր նրանցից, ում վիրավորել եք։ Բայց այս ցուցակի առաջին տեղում պետք է լինի սիրելի էակը։ Եթե նա հասկանա ձեզ եւ համբուրի, ուրեմն դուք իսկապես հիանալի ընտրություն եք կատարել։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակներն այսօր նախաձեռնությունը իրենց ձեռքը կվերցնեն, եւ հենց նրանք կկատարեն պատասխանատու քայլը՝ ընդունելով վերջնական որոշումը։ Ինչպես միշտ, ընտանիքը կլինի առաջին տեղում, պարզապես այժմ հենց այն գործողություններն են կարեւոր ու տեղին, որոնք դուք կանեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Պատրաստ եղեք, ձեզ տհաճ անակնկալներ են սպասվում։ Սակայն ձեզ համար ամենադժվար խնդիրը ոչ թե իրավիճակից հաղթած դուրս գալն է, այլ չվիճել մտերիմների հետ ու չկորցնել նրանց։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելի էակը ինչ-որ զարմանալի եւ ձեզ համար անհասկանալի թեմայի շուրջ կզրուցի։ Ստիպված եք լինելու հավատալ նրա խոսքին։ Նույնիսկ եթե կասկածեք սիրելիին, մի փորձեք ստուգել։ Ցույց տվեք, որ դուք վստահում եք նրան։
ԿՈՒՅՍԵՐ
Հիվանդանալու հավանականությունը շատ մեծ է։ Ընդ որում, վարակիչ ու տհաճ հիվանդությամբ։ Իսկ սա նշանակում է, որ ձեր երկրորդ կեսը նույնպես հնարավոր է վարակվի։ Մի կողմից դա հիանալի առիթ կլինի արձակուրդ վերցնելու եւ միասին հանգստանալու համար, մյուս կողմից՝ մի՞թե հնարավոր է ուրախանալ հիվանդ ժամանակ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեզ վրա դրական ազդեցություն կունենա ջուրը։ Ընդ որում, կարող եք պարզապես նայել դրան։ Բայց նախընտրելի է՝ լողալ սիրելի էակի ընկերակցությամբ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեզ համար ամենակարեւորը՝ չմոռանալ այն նպատակը, որը դրել եք ձեր առջեւ եւ սիրելի անձնավորության հետ փորձում եք հասնել։ Օգոստոսի 6-ին հավանականությունը շատ մեծ է, որ դուք շեղվելու եք «երթուղուց» եւ մոլորվելու եք։ Ուշադիր եղեք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Արեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի սիրելի էակն այսօր իրեն հերոս զգա։ Թող նա տեսնի եւ իմանա, որ դուք հիանում ու հպարտանում եք իրենով եւ նրա ձեռքբերումներով։ Նրա համար այսօր դա կենսական նշանակություն կունենա։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր անհանգստությունների եւ մտահոգությունների մասին պատմեք սիրելի էակին՝ նույնիսկ եթե ձեզ համար այդքան դժվար է։ Հասկացեք, որ նրա համար շատ կարեւոր է իմանալ, թե ինչ եք դուք շնչում ու արտաշնչում, ինչպես նաեւ օգնել ձեզ ստեղծված իրավիճակում։ Մնացած ամեն ինչ երկրորդական են։
ՋՐՀՈՍՆԵՐ
Աստղերը կտրականապես արգելում են ձեզ ամաչել։ Տեսնելով համակրելի արտաքինով հակառակ սեռի ներկայացուցչի՝ անմիջապես մոտեցեք նրան։ Ամեն րոպե հիշեք, որ դուք միակն եք ու անկրկնելին եւ թող որ այդ մասին իմանա եւս մեկը։
ՁԿՆԵՐ
Հանգստություն եւ վստահություն։ Հենց այս երկու հատկանիշները կենսական նշանակություն կունենան ձեզ համար այսօր։ Մոռացեք խանդի եւ նեղացկոտության մասին, դրանք ոչ մի օգուտ չեն տա ձեր հարաբերություններին։ Այսօր դուք պետք է իմաստուն լինեք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են