Նոր մանրամասներ են հայտնի դարձել Անջելինա Ջոլիի ու իր երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության համար Բրեդ Փիթի պայքարի մասին։ Նախօրեին դերասանը միջնորդություն է ներկայացրել Լոս Անջելեսի Բարձրագույն դատարան՝ խնդրելով հեռացնել դատավորին, որը փոխարինելու է եկել Ջոն Ուեդերիքին, որը ծնողներին երեխաներին համատեղ դաստիարակելու իրավունք էր տվել։ Այդ որոշումից հետո Ուեդերիքին հեռացրել է Ջոլին։
«Վերաքննիչ դատարանը միաձայն հրաժարվել է հանդուրժել դատավորի էթիկական խախտումները, որը քննում էր խնամակալության վերաբերյալ հարցերն ու արդարացիորեն չեղարկել է այդ դատավորի որոշումը։ Պարոն Փիթի միջնորդությունը Կալիֆոռնիայի Բերձրագույն դատարանին ցույց է տալիս, թե ինչպես են նրանք կառչում այդ դատավորից, որը ցույց է տվել կանխակալությունն ու հրաժարվել է օրենքով պահանջվող ապացույցներից։ Անհանգստություն է առաջացնում փաստը, որ ամբողջությամբ տեղյակ լինելով էթիկային չհամապատասխանող վարքագծի մասին եւ նախկինում չբացահայտելով իրենց ֆինանսական հարաբերությունները՝ Փիթի փաստաբանը հասնելու է պաշտոնում այդ մասնավոր դատավորի վերականգնմանը։ Տիկին Ջոլին հույս ունի, որ պարոն Փիթը դրա փոխարեն կմիանա իրեն՝ ուշադրությունը կենտրոնացնելով երեխաների պահանջների, նրանց ձայների եւ ապաքինման վրա»,- դերասանուհու փաստաբանի խոսքերը մեջբերել է Just Jured-ը։
Փիթի փաստաբաններն իրենց հերթին մտադիր են պաշտպանել դերասանի շահերը եւ երեխաների դաստիարակության նրա իրավունքը․ «Չորս տարի շարունակվող դատական քննությունից հետո, որի յուրաքանչյուր օրը վնաս է պատճառել երեխաներին ու նրանց հորը, խնամակալության մասին կարեւոր եւ կշռադատված որոշումն ամբողջովին կչեղարկվի վարչական սխալի արդյունքում, որը բոլորվին կապված չէ խնամակալության վերաբերյալ վեճի էության հետ»,- հայտարարել են նրանք։ Կարծիք կա, որ Ջոլին վաղուց գիտեր դատավորի եւ նախկին ամուսնու ներկայացուցիչների կապերի մասին եւ միայն հարմար պահի էր սպասում՝ դատավորին հեռացնելու համար՝ դրանով իսկ վմաս հասցնելով Բրեդի դիրքերին։
Լուսանկարը՝ AMY SUSSMAN/WIREIMAGE; STEVE GRANITZ/WIREIMAGE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)