NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Մայքլ Բեյի ՝ 2009թ.-ի «Տրանսֆորմերները: Ընկածների վրեժը » ժապավենի մասին։
Եվ այսպես…
1․ Ֆիլմի նկարահանումները սկսվել են «Տրանսֆորմերների»՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում MTV մրցանակ ստանալու անմիջապես հաջորդ օրը:
2․ Առաջին մասում եղել է 14 ռոբոտ, երկրորդում՝ 46: Իսկ հատուկ էֆեկտների էկրանային ժամանակը 51 րոպե է:
3․ Ըստ միջին վիճակագրական տվյալների՝ ֆիլմի ռենդերինգը 2009 թվականի տնային համակարգիչների վրա կզբաղեցներ 16 հազար տարի։
4․ Ջոնե Հիլին ֆիլմում դեր են առաջարկել, սակայն նա հրաժարվել է՝ կարդալով սցենարի ընդամենը առաջին քսան էջերը։
5․ Ի սկզբանե Ռոբերտո Օրսին եւ Ալեքս Կուրտցմանը, որոնք գրել են առաջին ֆիլմի սցենարը, մերժել են սիքվելի սցենար գրելու առաջարկը՝ որպես պատճառ նշելով այլ նախագծերում զբաղվածության աստիճանը: Սակայն պրոդյուսերներին հաջողվել է Ռոբերտոյին ու Ալեքսին համոզել աշխատել երկրորդ ֆիլմի շուրջ։
6․ «Jeep Wrangler» ռազմական ջիպը վերափոխող ավտոբոտ Հաունդը ԱՄՆ Պաշտպանության նախարարության խնդրանքով ավելացվել է ֆիլմում:
7․ Սիքվելը միանգամայն կարող էր «զոհ» գնալ սցենարիստների գործադուլին, սակայն Օրսին ու Կուրտցմանը հասցրել էին սցենարն ավարտել գործադուլի նախորդ գիշերը։
8․ Ֆիլմը նվիրված է «Տրանսֆորմերների» 25-ամյակին։
9․ 2008 թվականի հուլիսին Շայա Լաբաֆը վթարի է ենթարկվել և ձեռքի վնասվածք ստացել։ Սցենարիստները ստիպված են եղել ֆիլմի սցենարը շուտափույթ համապատասխանեցնել այդ փաստին։
10․ Զանգվածային որոշ տեսարաններում նկարահանվել են ԱՄՆ-ի նավատորմի իսկական նավաստիները։
11․ Դեռ նկարահանումները չսկսած ՝ Մայքլ Բեյը հայտարարել էր, որ դիտավորյալ կեղծ տեղեկությունների արտահոսք է ապահովելու, որպեսզի ֆիլմի շուրջ տարբեր կինոկայքերում աղմուկ բարձրացնի։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը