Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հանրահայտ Նորա Արմանին՝ նոր փառատոնի եւ հայկական արմատների մասին. NEWS.am STYLE-ի հարցազրույցը

22:16, 13 հոկտեմբերի

Հայկական արմատներով ճանաչված դերասանուհի Նորա Արմանին  հայտարարել է Նյու Յորքում իր տեսակի մեջ եզակի՝ Սոցիալական նշանակության կինոյի փառատոն հիմնադրելու մտադրության մասին: Սա լավ առիթ հանդիսացավ NEWS.am STYLE-ի հարցազրույցի համար:

Նորա, կպատմե՞ք Ձեր նոր նախագծի մասին: Ի՞նչ է իրենից ներկայացնում «Rated SR Socially Relevant Film Festival New York»-ը: Ինչպե՞ս է առաջացել այն ստեղծելու մտահաղացումը, եւ որո՞նք են այդ փառատոնի նպատակները:

Ես «Rated SR Socially Relevant Film Festival New York»-ի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն եմ: Այն միաժամանակ ե'ւ փառատոն է, ե'ւ շուկայի պահանջարկը բավարարող ֆիլմերի լաբորատորիա: Փառատոնը շեշտադրումներ է կատարում հասարակ մարդկային պատմությունների վրա՝ միաժամանակ այլընտրանք առաջարկելով այսօրվա կինոարտադրության մեջ բռնության եւ հանցագործությունների տարածմանը: Փառատոնի գլխավոր մրցանակն է մեկ շաբաթ անվճար ֆիլմի ցուցադրությունը Նյու Յորքի «Quad» կինոթատրոնում, ինչի շնորհիվ հաղթող ժապավենը Օսկարի թեկնածուների ցուցակում ընտրվելու հնարավորություն կստանա: Մեր առաքելությունը այն կինոգործիչների աջակցության մեջ է կայանում, ովքեր զբաղվում են սոցիալապես արժեքավոր ֆիլմերի արտադրությամբ: Այդ կատարվում է մի հարթակի միջոցով, որը նրանց կոչ է անում արտադրել սոցիալապես արժեքավոր ֆիլմեր, որոնց պակասը զգացվում է շուկայում: Ես միշտ ունեցել եմ նմանատիպ մի փառատոն ստեղծելու մտահաղացումը, սակայն այն հայտնվեց այն ժամանակ, երբ ես գտա ժամանակ եւ ամենը անհրաժեշտը նախագիծը սկսելու համար:

Բռնության տարածումը մեր հասարակության մեջ սարսափելի է, եւ անձամբ ես կորցրել եմ ինձ համար շատ թանկ մարդկանց՝ Հակոբ քեռուս եւ զարմիկիս՝ Վանյա Էքսերջյանին: Մի քանի տարի առաջ նրանք զոհվել են Եգիպտոսում ատելության հողի վրա կտարված հանցագործության հետեւանքով: Այդ փառատոնը հարգանքի տուրքն է նրանց հիշատակի հանդեպ ի լրումն այն բոլոր սոցիալապես արժեքավոր մարդկային պատմություններին, որոնց մասին անհրաժեշտ է պատմել:

Իսկ հիմա Դուք նկարահանվու՞մ եք որեւէ ֆիլմում: Եթե այո, ինչի՞ մասին է այն:

Այո, իրոք, վերջերս ես ավարտել եմ նոր ֆիլմիս նկարահանումները, որը կոչվում է «Վերջին շոուն» (The Last Show): Ես կատարում եմ Իվ անունով ժամանակաից կնոջ դերը, ում դուստրը տատանվում է իր երկրպագուների ընտրության հարցում. նա սիրում է նկարչին, սակայն ցանկանում է ամուսնանալ բանկիրի հետ իրեն ապահով զգալու համար: Իմ հերոսուհին նրան խորհուրդ է տալիս ճիշտ ընտրություն կատարել՝ հիմնվելով իր սեփական փորձի վրա, սակայն նա ցնցվում է՝ հայտնաբերելով, որ նկարիչը աղջկա հորեղբորորդին է: Դա 2012 թվականի մայիսին Կաննի փառատոնում ցուցադրված «Հուզիչ պատմություններից» հետո թվով վեցերորդ ֆիլմն է: Այն նաեւ ցուցադրվել է «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակնեում 2013 թվականի հուլիսին:

Իսկ «On The Couch With Nora Armani» ներկայացումը դեռ կարելի՞ է տեսնել բեմահարթակներից որեւէ մեկին: Դուք ցուցադրե՞լ եք այն Հայաստանում:

Այս պահին ես հանդես չեմ գալիս «On The Couch With Nora Armani» ներկայացմամբ, քանի որ զբաղված եմ նոր ֆիլմի նկարահանումներով եւ թավջութակահար Դեւիդ Բեկմաջյանի հետ նոր ներկայացմամբ, ում հետ մենք վերջերս ելույթ ենք ունեցել Վաշինգտոնում: Ներկայացման անվանումն է «Հայաստանի հիշողության մեջ հարություն առածը» (Evocations of Armenia), այն հանդիսանում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 100 համերգների մի մասնիկը եւ 2014 թվականին կցուցադրվի մի քանի քաղաքներում: Այդ չի նշանակում, որ ես հանդես չեմ գա ներկայացմամբ: Ես ցուցադրել եմ ներկայացման հայկական տարբերակը Կապանի նոր թատրոնում: Ես ինքս եմ այն հայերեն թարգմանել:

Դուք շատ միջազգային մրցանակներ ունեք: Իսկ ինչպիսի՞ նշանակություն Ձեզ համար Երեւանի թատերական փառատոնի մրցանակը:

Շատ կարեւոր է գնահատված լինել ընտանիքում, ընկերների կողմից, իսկ տվյալ դեպքում, նաեւ հայրենակիցների եւ երկրի կողմից: Այդ պատճառով էլ այդ մրցանակը ինձ համար մեծ նշանակություն ունի, ինչպես եւ այլ միջազգային մրցանակները: Սովորաբար բարդ է տպավորելը այն մարդկանց, ովքեր մեզ ամենից մոտ են կանգնած՝ ընտանիքը, մտերիմ ընկերները, քանի որ նրանք միշտ դիտարկում են մեզ որպես մի անձնավորության, ում շատ վաղուց են ճանաչում: Երբ մեր մտերիմները ընդունում են մեր հաջողությունները եւ գնահատում են այն, ինչ մենք անում ենք, այդ խոսում է ոչ միայն նրանց նվիրվածության մասին: Դա մի յուրահատուկ զգացմունք է: Ահա թե ինչուեմ ես այդքան գնահատում այս մրցանակը:

Նորա, Դուք այն եզակի հայտնիներից եք, ովքեր, ծնվելով Հայաստանից դուրս, միեւնույն է հանդիսանում են հայկական ոգու շարունակողը եւ հայկական հոգի ունեն: Կպատմե՞ք, արդյոք բարդ չէ՞ Հայաստանից դուրս ապրելը, երբ այն Ձեր մասնիկն է հանդիսանում:

Այդ ամենը սկիզբ է առել իմ ընտանիքից, դաստիարակությունից եւ Եգիպտոսում անցկացրած դպրոցական տարիներից: Մենք մեծացել ենք հայկական միջավայրում՝ դպրոցներում, եկեղեցում, մշակույթի կենտրոններում: Դա այն է, ինչը նմում է Ձեզ հետ կյանքի ողջ ընթացքում, եւ գումարած այն հանգամանքը, որ ինձ բախտ է վիճակվել այցելելու Հայաստանը 12 տարեկան հասակում: Սովետական ժամանակաշրջանում ես Հանքավանի ճամբարում եմ եղել: Այդ փորձը ուժեղ հետք էթողել իմ հոգում եւ, իհարկե, արդյունքում ես սկսեցի շատ խնամքով վերաբերվել այն ամենին, ինչը հայկական է:

Որտեղի՞ց են Ձեր արմատները: Եվ ինչպե՞ս է ստացվել Ձեր նախնիների ճակատագիրը: Դուք Ցեղասպանությունը ապրած հայերի մասին գիրք էիք ցանկանում գրել: Այդ մտահաղացումը իրականացե՞լ է: Տարբեր պարբերականներում ես կարդացել եմ, որ Ձեր կեղծանունը՝ Արմանի Ձեր մոր՝ Արմինեի անունից էսկիզբ առնում: Արդյո՞ք այդպես է: Եւ ինչպե՞ս ստացվեց: Ինչու՞ Դուք չպահպանեցիք Ձեր ազգանունը:

Իմ նախնիները Ստամբուլիս են եւ Կայսերի նահանգից: Ես դեռ չեմ գրել գիրքը, սակայն աշխատանքը ընթացքում է: Դա երկար ճանապարհ է, եւ ես համոզված չեմ, թե երբ այն կվերջացնեմ: Ես վաղ հասակում եմ կորցրել մայրիկիս, եւ նրան անունն եմ վերցրել որպես հարգանքի տուրք նրա հիշատակին՝ որպես նրա ճանապարհը շարունակող: Նա նույնպես արտիստուհի էր: Նրա անունը Արմինե էր, եւ նա ջութակահար էր: Այսպես ես ստացա Նորա Արմանի կեղծանունը: Իմ իսկական ազգանունն է Էքսերջյան:

Ձեր ամուսինը նույնպես հայ է: Ձեր ընտանիքում պահպանվու՞մ են որեւէ հայկական ավանդույթներ:

Այո: Տանը մենք հայերեն ենք խոսում, եւ ես սիրում եմ պատրաստել ավանդական հայկական ուտեստներ, թեեւ գրեթե ժամանակ չունեմ: Բարեբախտաբար, կան խանութներ, որտեղ վաճառվում են այդ մթերքները,եւ մենք կարող ենք նրանք գնել պատրաստի վիճակում: Մենք նաեւ սիրում ենք լսել հայկական երաժշտությունը, օպերան, կարդում ենք բանաստեղծություններ եւ պատմության գրքեր: Իմ ամուսինը սիրում է պատմության մասին գրքեր կարդալ, եւ լավ գիտի Հայաստանի պատմությունը, ինչպես նաեւ Հռոմեական կայսրությանը եւ Եգիպտոսինը:

Դուք, հայուհի լինելով, միեւնույն է այս երկրում չեք ապրում, եւ, Հայաստան գալով, ամեն ինչին արտասահմանցու աչքերով եք նայում: Ձեր կարծիքով, որո՞նք են մեր ժամանակաից ազգի բացասական եւ դրական կողմերը: Խոսք հենց Հայաստանում ապրողների մասին է… 

Ժամանակակից Հայաստանը, շատ այլ երկրների հետ համեմատած, մանուկ է, եւ նրան դեռ անհրաժեշտ է սովորել քայլել, խոսել եւ մեծահասակի վարքագիծ ձեռք բերելհասարակության մեջ: Մենք պետք է համբերատար լինենք մեր երեխայի հանդեպ… Ես այդ երեխայի ծննդյան վկան եմ եղել: Հայաստանում էի 1991 թվականի հունվարին, այնուհետեւ 1991 թվականի սեպտեմբերին, 1992-ին եւ 1993-ին: Հետո մեծ դադար տեղի ունեցավ: Ես ճանապարհորդել եմ աշխարհով մեկ՝ զբաղվելով իմ սեփական կարիերայով: 2007 թվականին վերադարձել եմ այս երկիրը 14 տարվա բացակայությունից հետո եւ նկատել եմ երիտասարդ Հայաստանը իր բոլոր նոր փոփոխություններով, որը դեռ հասունանալու եւ զարգանալու կարիք է զգում՝ լիարժեք մեծահասակ դառնալու համար:

Այժմ Հայաստանը երիտասարդության բարդ շրջան է ապրում, երբ որոշվում են ինքնորոշման եւ սոցիալական խնդիրների հետ կապված շատ հարցեր: Առկա է նաեւ ծանոթությունների եւ կաշառակերության խնդիրը, եւ դա, անկասկած, երկրի բնականոն զարգացման համար կոպիտ հարված է: Մեր ղեկավարությունը պետք է մտածի այն մասին, թե ինչն է լավ ապագա սերունդների համար, ինչպիսի ժառանգություն է անհրաժեշտ թողնել եւ քիչ մտածել սեփական կարիքների մասին: Առկա է որոշակի անպատասխանատվություն եւ եսասիրական մոտեցում, որտեղ ավելի շատ ուշադրություն են դարձնում առկա խնդիրներին մեր երկրի ամուր հիմքը ստեղծելու ուղղությամբ աշխատելու փոխարեն: Դա իմ սեփական՝ համեստ դիտորդի կարծիքն է: Միակ հույսս երիտասարդությունը եւ երիտասարդ սերունդն է, եթե, իհարկե, նրանք չհիասթափվեն եւ չհեռանան: Հույս ունեմ, քանի որ այժմ Հայաստանում կա բողոքի եւ ընդդիմության առողջ մթնոլորտ, որը նախկինում գոյություն չուներ: Ես նման երիտասարդներին առաջին հերթին ցանկանում եմ խիզախություն, համբերություն եւ կամք: Հռոմը մեկ օրում չի կառուցվել: Հայերը տաղանդավոր մարդիկ են: Չկա ոչ մի պատճառ, որպեսզի Հայաստանը կրկին մեծ ազգ չդառնա:

Իսկ Հայաստանի հետ կապված որեւէ ծրագրեր ունե՞ք:

Կան, բայց ոչ այս պահին: Մյուս կողմից, ո՞վ գիտի, թե ապագայում ինչ կլինի: Ես ուրախությամբ ցանկացած առջարկներ կընդունեմ եւ անկասկած կարձագանքեմ, եթե հետաքրքիր նախագծի առաջարկ ստանամ:

Ավելացնելու բան ունե՞ք:

Պարզապես կուզեի մի քանի խոսք ավելացնել իմ փառատոնի մասին: Դա հիանալի հարթակ է այն բոլոր ռեժիսորների համար, ովքեր հետաքրքրված են ամերիկյան շուկա դուրս գալու մեջ: Ես կոչ եմ անում բոլոր երիտասարդներին, եւ ոչ միայն հայ ռեժիսորներին, իրենց ֆիլմերը ներկայացնել կամ մեր վեբ կայքի ՝ www.ratedsrfilms.org, կամ էլ «Festhome» եւ «Withoutabox» հարթակների միջոցով: Մենք ունենք գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերի մրցույթներ:

Մարինա Ադուլյան

Լուսանկարը՝  Yannis Nivault 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել