Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

11:02, 11 սեպտեմբերի

Դաժան մանկություն, ապրեցնող տաղանդ, հավերժ թվացող խոստում եւ թշնամանքի պատճառով ընդհատված ընկերություն. Կոմիտասը նույնն է՝ իր հանճարեղ լռությամբ ու ինքնամփոփ պատկերով, բայց Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայ մեծ Վարդապետի կյանքը ներկայացնում է նոր գույների ու պատմությունների ներքո:

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան, որը հետաձգվել էր համավարակով ու երկրում պատերազմական գործողություններով պայմանավորված, կայացավ երեկ՝ սեպտեմբերի 10-ին՝ կարմիր գորգի ուղեկցությամբ ու փակ ցուցադրությամբ: Հայաստանում այս ֆիլմին վաղուց էին սպասում, սակայն Լոս Անջելեսում հանդիսատեսն արդեն հասցրել էր դիտել այն դեռեւս 2019 թ-ին:

Ֆիլմը Սողոմոն վարդապետի կյանքի մասին է, նաեւ ընկերության, որը դաժանորեն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով։ Այն ներկայացնում է Կոմիտասի մանկությունը, նրա ամենամտերիմ ընկերներին՝ միակ մարդկանց, որոնց որբ պատանին ուներ իր կյանքում: Այն Կոմիտասի խոսուն լռության ու դաժան ապրումների մասին:

Ֆիլմում Կոմիտասին մարմնավորում է Սամվել Թադեւոսյանը, որն ինչպես հայտնել էր NEWS.am STYLE-ի հետ զրույցում, երեւանյան պրեմիերային չի կարողացել մասնակցել, քանի որ այս շրջանում Իտալիայում է՝ նոր ֆիլմի նկարահանումներով:

Կոմիտասի երկու մտերիմ ընկերներին՝ հայուհի Սոնային ու թրքուհի Սեւիլին, մարմնավորում են դերասանուհիներ Տաթեւ Հովակիմյանն ու Արեւիկ Գեւորգյանը:

«Թեման շատ սուր է՝ այստեղ կա թուրքի եւ հայի ընկերությունը, եւ թուրքը, որը փորձում է փրկել հայ ընկերուհուն՝ վտանգելով ինքն իրեն: Կարծում եմ՝ ֆիլմի մեսիջն այն է, որ անկախ ազգությունից՝ մենք կարող ենք մեկս մյուսին որպես մարդ սիրել»,-ասում է Տաթեւը՝ ընդգծելով, որ ստեղծագործական թիմը ջանք ու եռանդ չի խնայել հանդիսատեսին լավագույնս ներկայանալու համար.

«Կարծում եմ՝ մենք բավական լավ աշատանք ենք տարել, իրականում մեկ բջջի պես բոլորս աշխատել ենք, ու հուսով եմ՝ այդ միասնական աշխատանքը կզգացվի: Հետաքրքիրն այն է, որ Արմանը Կոմիտասին չի փորձել ներկայացնել այլ տեսանկյունից: Այստեղ  կա նաեւ շատ կարեւոր մի բան՝ Կոմիտասի երաժշտությունը, որը ֆանտաստիկ է հնչում, ինչը ես ֆիլմի  կարեւորագույն օղակներից եմ համարում»:

Արեւիկ Գեւորգյանը ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Արման Նշանյանից, ասում է՝ այն ընդունել է անմիջապես նյութին ծանոթանալուց հետո.

«Երբ կարդացի նյութն, այն ինձ միանգամից ոգեւորեց, որովհետեւ կարծում եմ՝ չկա մի հայ, որն անտարբեր կարող է մնալ այս պատմությանը: Երբ ծանոթացա սյուժեին, իմ մեջ ունեի մի նպատակ՝ իմ աշխատանքով, իմ մասնագիտության մեջ այնքան հմտանալ, որ հնարավորություն ունենայի իմ խոսքն արտահայտել՝ որպես դերասանուհի, որպես մարդ, եւ այս պատմությունը աշխարհին լսելի դարձնել: Շատ երկար ճանապարհ ենք անցել մինչեւ նկարահանումները սկսելը: Բոլորս, վստահ եմ, հուզված ենք, որովհետեւ սա շատ կարեւոր աշխատանք է բոլորիս համար»:

Իր հերոսուհու մասին Արեւիկն առանձնահատուկ նրբությամբ է խոսում, քանի որ Սեւիլը, լինելով թրքուհի, սեփական ընտանիքի կյանքը վտանգեց՝ հայ ընկերուհուն փրկելու համար.

«Մարմնավորում եմ թրքուհու, բայց կերպարը կերտելիս երբեք չեմ հիմնվել նրա ազգության վրա, որովհետեւ կան այնպիսի համամարդկային արժեքներ, որտեղ ազգությունը լռում է: Ես պատմում եմ Սեւիլի մասին, որն ընդունակ է անձնազոհության գնալ, արժեւորում է ընկերությունն ու կրում իրական մարդկային արժեքներ: Շատ սիրում եմ Սեւիլին ու շատ կապված եմ արդեն նրա հետ»:

Դերասան Արտաշես Ալեքսանյանին կրկին բաժին էր ընկել դաժան թուրքի դերը: Նա խոստովանում է՝ սկզբում չի ցանկացել ընդունել առաջարկը, բայց ծանոթանալով սյուժեին ու իր կերպարին՝ համաձայնվել է.

«Շատ դժվար եմ համաձայվել նկարահանվել այս դերում, որովհետեւ սա թվով երրորդ թուրք կերպարն է, որին ես մարմնավորում եմ: Սցենարը կարդալուց հետո եմ համաձայնվել այդ առաջարկին, որովհետեւ սա բոլորովին այլ կերպար էր: Եթե մինչ այդ ես կերտել էի զինվորականի, գեներալի, այս մեկը շատ ավելի հզոր եւ վտանգավոր է, որովհետեւ վերացնում է հայ մշակույթը... Նա շատ լավ ծանոթ է հայ մշակույթին, երաժշտությանը, դրա համար այս կերպարը ոչ թե ֆիզիկապես է վերացնում հային, այլ վերացնում է հայոց մշակույթը»:

Նրա խոսքով՝ ֆիլմը կնպաստի ավելի լավ բացահայտել Կոմիտասին ու նրա ապրումները.

«Ֆիլմը տարբեր է, որովհետեւ Կոմիտասն այնքան մեծ է, որ նրա ամեն վայրկյանը շատ մեծ է, ամեն բան այնտեղ թե´ նոր է, թե´ հին: Ուզում եմ նշել, որ ֆիլմի ռեժիսորը շատ տաղանդավոր է, այնքան հույս իմ մեջ արթնացավ, որ ես վստահորեն կարող եմ ասել, որ հայկական կինոն վստահելի ձեռքերում է: Վերջերս մեկ այլ երիտասարդ ռեժիսորի հետ էլ աշխատեցի այլ ժանրի ֆիլմի շրջանակում ու համոզվեցի դրանում: «Սողոմոնի երգերը» մեծ սիրո ծնունդ է»:

Արման Նշանյանը ֆիլմի պատմությունը ներկայացրել է իրական դեպքերի վրա հիմնվելով:

«Ֆիլմում մի արվեստասեր կնոջ՝ Սիրվարդ Կավուկչյանի տատիկի պատմությունն է: Իմ համեստ կարծիքով՝ ոչ միայն ցանկալի է, որ երեխաները դիտեն այս ֆիլմը, այլեւ՝ պարտադիր: Ի վերջո, երեխաները կծանոթանան Կոմիտասին, կիմանան, թե ինչ է արել նա մեր հայկական երաժշտության համար, կտեղեկանան, թե ինչ է կատարվել նախքան 1915 թվականը. խոսքը Համիդյան սարսափելի ջարդերի մասին է, որոնք տեղի են ունեցել 1894-1896 թթ-ին՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության ժամանակաշրջանում: Շատ կարեւոր է իմանալը, որ նախքան 1915-ը, մենք այլ ցեղասպանություն էլ ենք ունեցել»:

Արմանը ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլեւ՝ առանցքային հերոսներից մեկի՝ Օսմանի դերակատարը:

«Շատ էի վախենում, որ պետք է ե՛ւ բեմադրեի, ե՛ւ խաղայի, թեեւ նախկինում ներկայացումների շրջանակում նման փորձ ունեցել եմ։ Ի վերջո, հասկացա, որ պետք է իմ կերպարին վերաբերվեմ այնպես, ինչպես վերաբերվում եմ մյուս հերոսներին»,-խոստովանում է նա:

Հիշեցնենք, որ «Սողոմոնի երգերը» ընտրվել էր Հայաստանի Ազգային Կինոակադեմիայի կողմից, որպեսզի ներկայացներ Հայաստանը 2021 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությանը:

Ֆիլմի համապրոդյուսերներից է Նիք Վալելոնգան, որը «Օսկար» մրցանակի արժանացած «Կանաչ գիրք» ֆիլմի պրոդյուսերներից է: Նա, ի դեպ, եւս ներկա էր պրեմիերային:

Ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադեւոսյանը, Արեւիկ Գեւորգյանը, Տաթեւ Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժան-Պիեր Նշանյանն ու այլք:

Սյունե Առաքելյան

Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել