Երգչուհի, կենդանիների իրավունքների պաշտպան Բիլի Այլիշը Oscar de la Renta ապրանքանիշին ստիպել է հրաժարվել մորթուց։ Այլիշը Met Gala-ի պարահանդեսին մասնակցել է ապրանքանիշի զգեստով այն պայմանով, որ այն կդադարի իր հավաքածուներում մորթի օգտագործել։
Պայմանը, որով Այլիշը համաձայնել է Նյու Յորքում սեպտեմբերի 13-ին կարմիր գորգին հայտնվել ապրանքանիշի հագուստով, Oscar de la Renta-ն սկսել է կատարել դեռ մեկ ամիս առաջ պաշտոնական հայտարարությունից հետո։
Ապրանքանիշի գլխավոր տնօրեն Ալեքս Բոլենը նշել է, որ նախ դեմ է եղել մորթուց հրաժարվելուն, սակայն ավելի ուշ գիտակցել է «իրեն տարբեր տեսակետ ունեցող մարդկանցով շրջապատելու» անհրաժեշտությունը, իսկ Այլիշի պայմանը իրեն վերջնական որոշման է դրդել։ Oscar de la Renta-ն արդեն բնական մորթուց հագուստ չի ցուցադրում պոդիումում, իսկ վաճառքից դրանք կհանվեն 2021թ․-ի հոկտեմբերին։
«Ես շատ ուրախ եմ, որ Oscar de la Renta-ի ամբողջ թիմը լսել է ինձ եւ փոփոխություններ մտցրել, որոնք դրական են ազդում կենդանիների եւ շրջակա միջավայրի վրա։ Ինձ համար մեծ պատիվ է դառնալ այդ գործընթացն արագացնողը։ Բոլոր դիզայներներին կոչ եմ անում նույնն անել»,- Ինստագրամում գրել է Այլիշը։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը