Այս տարվա «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի ֆինալիստներից 24-ամյա Վիկտորիա Բալոյանը Մոսկվայից է: Վիկտոիան գեղեցկության մրցույթների մասնակցելու մեծ փորձ ունի: Ասում է՝ «Միսս Արմենիա» հիմնադրամի կազմակերպած մրցույթը հրաշալի առիթ էր Հայաստան գալու ու հաղթելու դեպքում իր հայրենիքը միջազգային մակարդակով ըստ արժանվույն ներկայացնելու համար:
«Գեղեցկության մրցույթների մասնակցում եմ 16 տարեկանից, ունեմ 14 թագ: Ես արդեն Հայաստանը ներկայացրել եմ ինչպես միջազգային, այնպես էլ՝ ռուսաստանյան մրցույթներում: Շատ եմ ցանկանում հաղթել «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթում, որպեսզի կարողանամ Հայաստանը ներկայացնել «Միսս Աշխարհ»-ին: Նաեւ ցանկանում եմ իմ դերը ունենալ Հայաստանի զարգացման մեջ՝ զարգացնել տուրիզմը, բարեգործություն իրականացնել այստեղ եւ այլ երկրներում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա:
Վիկտորիան չի թաքցնում, որ մասնակցում է հենց հաղթանակի նպատակով.
«Իմ մասնակցությունից առաջնհերթ հաղթնակ եմ սպասում, քանի որ ցանկացած մրցույթին ես ամբողջությամբ տրվում եմ, անում եմ իմ ուժերի սահմանում ամեն բան: Իմ փորձից ելնելով՝ գիտեմ, որ լավ եմ պատրաստված ու կարող եմ արժանի ձեւով Հայաստանը ներկայացնել աշխարհին»:
Մոդելը մյուս մասնակիցների մեջ մրցակիցների չի տեսնում, ասում է՝ ավելի կարեւոր է մրցույթից դուրս էլ ընկերներ մնալը.
«Բոլոր մասնակիցներն էլ լավն են ու յուրահատուկ: Ամենակարեւորը եզակի ու իսկական լինելն է: Ինձ համար մրցակցություն հասկացություն չկա, քանի որ բոլոր աղջիկներն էլ անհատականություն են: Հարցը միայն գեղեցկության մասին չէ, կարեւոր է նաեւ մարդու հոգին, որ աղջիկը բարի լինի, լավ վերաբերվի մարդկանց, օգնի ու լուսավոր էներգիա փոխանցի, կարողանա իրեն ճիշտ դրսեւորել հասարակության մեջ… Մենք շատ ընկերական հարաբերություններ ունենք, ու մեր փորձերն էլ շատ հետաքրքիր են անցնում: Գիտեք՝ մրցույթը կավարտվի, ու կարեւոր չէ, թե ով կհաղթի, կարեւոր է, որ այս ընկերությունը պահպանվի»:
Վիկտորիան նշում է, որ «Միսս Աշխարհ Արմենիա»-ն տարբերվում է իր մասնակցած մյուս մրցույթներից.
«Անկեղծ եմ ասում՝ ինձ շատ է դուր գալիս այստեղի ծրագիրը: Շատ լավ պայմաններում ենք ապրում, մեզ շատ հյուրընկալ են ընդունել ու, առհասարակ, հրաշալի մթնոլորտ է տիրում: Ինձ դուր են գալիս մեր նկարահանումները, հարցազրույցները: Նաեւ հաճախ հետաքրքիր խաղեր ենք կազմակերպում»:
Աղջիկը հույս ունի, որ մրցույթը առիթ կհանդիսանա, որ ավելի հաճախ լինի Հայաստանում ու այստեղ իրականացնի իր ծրագրերը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի