Դերասանուհի, ֆոտոմոդել Ադրիանա Գալաստյանն այս տարի որոշեց նոր նվաճումներ ունենալ իր կարիերայում՝ իրականացնելով եւս մեկ երազանք ու գրանցեց նոր հաջողություն: Մասնակցելով «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին՝ Ադրիանան ճանաչվեց «Առաջին Վիցե Միսս»:
NEWS.am STYLE-ն Ադրիանայի հետ զրուցել է իր նվաճման, ձեռքբերումների ու հետագա քայլերի մասին:
Դերասանուհին նշում է՝ չնայած բեմում լարված պահերին՝ ինքն իրեն հանգիստ ու խաղաղ էր զգում՝ վստահ լինելով, որ ամեն բան լավ է լինելու.
«Շատ դրական զգացողություններ ունեի բեմին, բավական հանգիստ ու խաղաղ էի: Ամեն ինչ շատ լավ ու ճիշտ էր կազմաերպված, կիքսեր չկային, երեկոն շատ ստացված էր: Մրցույթի հաջորդ օրը շատ պայծառ ապրումներով եմ արթնացել: Առհասարակ, երբ ամեն օր բացում եմ աչքերս ու ինքս ինձ ասում՝ Ադրիանա, դու առողջ ես, լսում ես, խոսում ես, տեսնում ես, ընտանիքիդ անդամները, ընկերներդ առողջ են, կողքիդ են՝ վերջ, արդեն օրն ինձ համար ստացված է»:
Անդրադառնալով մրցույթից ունեցած ձեռքբերումներին՝ Ադրիանան կարեւորում է դեֆիլեի փորձը. «Մրցույթի շրջանակում ես աշխատելու հնարավորություն ունեցա ինձ համար շատ գնահատելի մարդու՝ Մարիկա Թունյանի հետ: Ունեցա հնարավորություն ծանոթանալու եւ ընկերանալու հետաքրքիր ներաշխարհով աղջիկների հետ: Առաջին իսկ օրվանից պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ եմ վերաբերվել այս մրցույթին»:
Որպես «Առաջին Վիցե Միսս» իր գործունեության մասին խոսելով՝ Ադրիանան նշեց.
«Այն գործունեությունը, որն իրականացրել եմ մինչ օրս, որպես Ադրիանա, ունենալու է շարունակական եւ ավելի ընդլայնված բնույթ: Ես դա ոչ թե դիտարկում եմ, որպես պարտավորություն, այլ՝ քայլերի հաջորդականություն, որն անելու եմ սիրով: Տիտղոսը ծառայելու է միայն դրականին, բարուն ու լուսավորին»:
«Առաջին Վիցե Միսս» տիտղոսից բացի՝ Ադրիանան հաղթող ճանաչվեց նախապես հայտարարված առցանց քվեարկության արդյունքներով: Դերասանուհին կարեւորում է մարդկանց կողմից տվյալ գնահատականն ու նշում՝ «Ինձ համար կարեւոր է, որ մարդիկ, պարզապես, քեզ չեն վերաբերվում, որպես ճանաչված անձնավորության, նրանք հասցրել են գնահատել քեզ ու կողքիդ լինել քեզ համար կարեւոր փուլում»:
«Միսս Տիեզերք Արմենիա»-ն առաջին գեղեցկություն մրցույթն է, որին Ադրիանան մասնակցեց: Հարցին՝ արդյոք կփորձի՞ իր ուժերը մյուս տարի այս կամ այլ մրցույթում, դերասանուհին պատասխանեց՝ չնայած հեռատես անձնավորություն է, այս պահին հստակ չի կարող նշել իր հաջորդ տարվա մտադրությունները:
«Այս ընթացքում ամբողջ ուշադրությունս, ներուժս եւ էներգիաս ներդրել եմ այս մրցույթի մեջ, աշխատանքս մի կողմ էի դրել: Հիմա նույն ներուժով պետք է անդրադառնամ դրան. ինչպես գիտեք՝ դասավանդում եմ անգլերեն, զբաղվում եմ նաեւ ինստագրամյան բրենդների վիզուալների մշակումով՝ փորձելով օգտատերերի համար ստեղծել էսթետիկ հարթակ տվյալ սոցցանցում: Սկսելու եմ նույն տեմպով աշխատել, սովորելու ու ուսումնասիրելու դեռ շատ բաներ կան… Թվում է՝ այս կյանքում երբեք չես կարող ասել՝ վերջ, ես կատարելագործվել եմ: Ինչ վերաբերում է հասարակական գործունեությանս՝ ինձ համար ամենակարեւորը մարդ արարածին օգնելն ու բարձրացնելն է: Սա նպատակ է, որն ամեն օր կիրառելի է ինձ համար՝ մինչեւ կյանքիս վերջ»,-հավելեց նա:
«Միսս Տիեզերք Արմենիա» եւ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների եզրափակիչը կայացել է սեպտեմբերի 22-ին: Առաջին մրցույթի հաղթող ճանաչվել է 24-ամյա Նանե Ավետիսյանը, երկրորդինը՝ 19-ամյա Միրնա Պստիկյանը: «Միսս Տիեզերք Արմենիա»-ի «Առաջին Վիցե Միսս» ճանաչվել է Ադրիանա Գալաստյանը, իսկ «Միսս Աշխարհ Արմենիա»-ի «Առաջին Վիցե Միսս»՝ Փրենի Դավթյանը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին