2000-ականների նորաձեւությունը` կրկին թրենդի մեջ. դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանի խոսքով, սակայն, պետք չէ շտապել աշնանային զգեստապահարաններից բացառել ամառային զգեստները, չէ՞ որ, դրանք կարելի է համադրել տարատեսակ պիջակներով ու սեզոնին համապատասխան աքսեսուարներով` ստանաով աշնանային նորաձեւ կերպար: NEWS.am STYLE-ի հետ զրույցում դիզայները պատմել է` ինչպես է տարիների ընթացքում փոխվել աշնանային նորաձեւության մասին պատկերացումը ու մատնանշել թրենդային տեսք ունենալու փոքրիկ գաղտնիքները.

«Հիշում եմ, երբ դեռ դպրոցական էի, հագնվելը կարծես օրացույցով որոշվեր: Եթե արդեն օրացույցը թեքվում էր տարվա հաջորդ եղանակնին (օրինակ աշնանը), միանգամից ամառային հագուստները պահարանոմ վերադասավորվում էին հետ, իսկ տաք հագուստները` առաջ (ու ասեմ՝ դրանք այնքան հաճելի հիշողություններ են): Հիմա քիչ այլ է. օրինակ` սեպտեմբերից հոկտեմբեր հիմնականում ամառային զգեստի վրայից պարզապես վերնաշապիկ հագնելով՝ շատ թրենդային կերպար է հնարավոր ստանալ:

Օրինակ, արդեն գրեթե բազային դարձած գիշերազգեստ հիշեցնող ատլասե զգեստի վրայից հագնել «տղամարդու զգեստապահարանից» վերցրած պիջակ, համադրել այն քիչ չափաբաժնով աքսեսուարների եւ կոպիտ կոշիկների հետ, եւ, ահա, թրենդային աշնանային կերպարը պատրաստ է: Իսկ ընդհանրապես աշնանային ստացված կերպարների համար զգեստապահարանը թարմացրեք շատ պիջակներով, էկո կաշվից գոտկատեղի վրա ավարտվող վերնահագուստով եւ, իհարկե, չմոռանանք թրենչների մասին, որն իմ կարծիքով աշնան must have-ն է (պարտադիր է)»:


Դիզայները համամաիտ չէ այն կարծիքին, թե որեւէ սեզոնին գույները կտրուկ փոխվում են, առավելեւս` դուրս են գալիս նորաձեւությունից.
«Գուցե` երանգները, բայց գույները եւ տրամաբանությունը` ոչ: Դեռ նախորդ սեզոնին նորաձեւ կանաչը աշնանը ոչ մի տեղ չի անհետանալու եւ նորից Must Have գույն է լինելու, դեղինը ավելի մանգոյի գույն հիշեցնող երագով է շարունակելու թրենդ լինել, իսկ մորեգույնը, որն աշնան հետ ասոցացիա չունի , շարունակելու է մնալ ամենապահանջված գույներից: Այս շարքը շարունակելու է նաեւ յասամանագույնը, լազուր կապույտը: Իսկ, առհասարակ, վաղուց արդեն չկան ոչ թրենդային գույներ: Պարզապես, որոշ գույներ, երանգներ տվյալ պահին դոմինանտ են դառնում»:


Նախորդ աշնանը նորաձեւ 90-ականներից գալիս ենք դեպի 2000-ականներ` ասում է Թերեզան,-«Շարունակում է նորաձեւ մնալ ուժեղ կնոջ կերպարը՝ լայն առաջ եկած ուսեր, լայն թեւքեր, գոտիներ… եւ, առհասարակ, տղամարդու զգեստապահարանը կնոջ ներկայացմաբ:


Անցած աշնան համեմատությամբ` էլ ավելի պիկում են լինելու գործվածքից հագուստները, իսկ ֆակտուրաներից շարունակելու են նորաձեւ մնալ վանդակները, պուտերը, կենդանական պրինտը՝ ավելի ապստրակտ մատուցմամբ:


Չմոռանամ նշել ամենահետաքրքիր նորությունը, որն ունենք այս աշնանը՝ դա մինիի վերադարձն է «թագավորություն»: Սակայն մատուցումը առաջվանը չի լինելու, առօրյայում՝ ոչ մի բարձրակրունկ մինիի հետ. նոր բաղադրատոմս՝ կոպիտ կոշիկներ, մուգ զուգագուլպաներ, մինի-մինի բազային զգեստ եւ երկար՝ մինչեւ կոճեր հասնող թրենչ»:

Դիզայների խոսքով` առհասարակ, որեւէ գույն կամ հագուստի տեսակ նորաձեւության վերջին ժամանակների տրամաբանությամբ չի կարող լիովին անտեսվել.
«Պարզապես «հարգի են» լինում մատուցման, ներկայացման, համադրման ձեւերը: Օրինակ, ամբողջական աղջկական կերպարները, մեղմ ասած, նորաձեւ չեն այլեւս: Շատ աղջկական զգեստը պետք է համադրել (կոտրել) ոչ աղջկական կոշիկներով, աքսեսուրաներով եւ հակառակը:

Բայց, ամեն դեպքում, «ներս ու դուրս» ներդաշնակությունը միշտ սեփական ոճի եւ նորաձեւության համադրման, համընկեցման ինդիկատորն է, այնպես որ՝ նախ եւ առաջ լիցքավորել է պետք հենց այս «գործիքը»»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Pinterest, Naninvintage, wheretoget.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 հոկտեմբերի
«Ես հրաժարվեցի բոլոր կանանցից հանուն քեզ». Նախկին ամուսնու «զոհերի» ցուցակը զայրացրել է սոցիալական ցանցերը22:38, 8 հոկտեմբերի
Սալմա Հայեկը և նրա կյանքը միլիարդատիրոջ ընտանիքում. շքեղ տներ, 15 միլիարդ դոլար և Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ սերը21:33, 8 հոկտեմբերի
«Արհեստական բանականությունը կոչնչացնի մարդկությանը». աշխարհի վերջին պատրաստվող ամերիկացիների գաղտնի աշխարհում20:27, 8 հոկտեմբերի
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը19:40, 8 հոկտեմբերի

19:18, 8 հոկտեմբերի
Casio-ն ներկայացրել է երբևէ արտադրված ամենաթանկ G-Shock-ը՝ 80,000 դոլար արժողությամբ շափյուղայով ժամացույց16:26, 8 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը բացահայտել է իր գաղտնի կիրքը. նա ութ տարի աշխատում է որպես դիջեյ16:04, 8 հոկտեմբերի
Երեք հարս, մեկ սկեսուր ու մեկ մեծ գաղտնիք․ «Հարսների հավաքականը»՝ բեմում15:50, 8 հոկտեմբերի

15:40, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը բացահայտել է իր բուռն անձնական կյանքի գաղտնիքները. սիրային կապեր գործընկերների հետ, դավաճանություններ և սեփական «տիկին Ռոբինսոն»15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից